Քթի մեջ ապրող մանրէները երեխաներին օգնում են պայքարել մրսածության դեմ

23:45   15 դեկտեմբերի, 2018

Քթի մեջ ապրող մանրէները երեխաներին օգնում են պայքարել մրսածության դեմ։ Այսպիսի եզրահանգման են եկել Բազելի համալսարանին կից Դանիական կլինիկայի մասնագետները։

Հետազոտության շրջանակներում առաջին անգամ մրսածությամբ հիվանդացած 183 երեխաների անալիզներ են արել։ Այնուհետեւ երեք շաբաթ անց առողջանալուց հետո կրկնել են անալիզները։

Մի կողմից, հետազոտության մեջ ներգրավված երեխաների մոտ մրսածության ախտանշանները այս կամ այն չափով դիտարկվել են երկու շաբաթվա ընթացքում։ Միաժամանակ, ինչպես պարզվել է, առավել արագ առողջանալուն նպաստել են քթի մեջ տարատեսակ մանրէները։

Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ հետազոտութունը սկսելուց երեք շաբաթ անց այն երեխաների մոտ, ովքեր ամբողջովին առողջացել էին, քթի մեջ մանրէների ավելի շատ տեսակներ էին «ապրում», քան նրանց մոտ, ում առողջացումը ձգձգվում էր։ Ընդ որում, դժվար առողջացող երեխաների մոտ քթի միկրոֆլորայում գերակշռում էին մորակսելների եւ ստրեպտոկոկների ընտանիքի մանրէներ։ Հենց դրանց հետ են կապված շնչառական հիվանդությունները։

Գիտնականների համար դեռեւս դժվար է գտնել ստացված արդյունքների բացատրությունը։ Բացառված չէ, որ մանրէների որոշակի տեսակներ պատասխանատու են մրսածության ժամանակ բորբոքային պրոցեսների եւ ախտանշանների վատացման համար։ Այս հիպոթեզը ստուգելու համար, ինչպես խոստովանում են մասնագետները, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

 



© NEWS.am Medicine