«Էրեբունի» ԲԿ-ում նոր բաժանմունք է բացվել (ֆոտո)

20:24   18 դեկտեմբերի, 2018

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է իր տեսակի մեջ բացառիկ` պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունք, որտեղ իրականացվում են հյուսվածաբանական և հյուսվածքաքիմիական բոլոր տեսակի հետազոտությունները:

Այստեղ իրականացվում են բջջաբանական, իմունահիստոքիմիական հետազոտություններ: Վիրահատության ժամանակ՝ րոպեների ընթացքում կատարվում են նաեւ հյուսվածաբանական և բջջաբանական հետազոտություններ, որոնք վիրաբույժին հնարավորություն են տալիս ճիշտ կողմնորոշվել եւ որոշել վիրահատության ծավալը: Ախտահարվածության աստիճանի մասին ստացված ստույգ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից եւ կրկնակի վիրահատություններից:

«Էրեբունի» պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքում հետազոտությունները կատարվում են ավտոմատացված ժամանակակից սարքավորումներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով եւ համաշխարհային լավագույն ընկերություների արտադրած նյութերով (Zytomed, Leica, Bio-optica):

Բարդ ախտորոշումների եւ կասկածելի դեպքերում բաժանմունքը համագործակցում է հիստոպաթոլոգիայի և բջջաբանության ոլորտում լավագույն էքսպերտների՝ պրոֆեսորներ Թոմաս Շուբերտի, Դիթմար Կունցեի, Պետեր Դալկվենի, դոկտոր Գերհարդ Շթաուխի, Ալեյն Գոլյեի հետ՝ երկրորդ կարծիք ստանալու համար: Հարկ է նկատել, որ որ այս մասնագետները «Էրեբունի» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքի խորհրդատուներն են նաեւ:

Այստեղ ախտորոշվում են մարդու բոլոր օրգան–համակարգերի ուռուցքային և ոչ ուռուցքային բնույթի հիվանդությունները:

Հետազոտությունների պատասխանները տրվում են շատ արագ.

Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի եւ Եվրոպայի առաջատար կլինիկաներում:

Բաժանմունքը ղեկավարում է բ.գ.դ, պրոֆեսոր Աննա Խաչատրյանը:

 



© NEWS.am Medicine