Ո՞ր հիվանդության դեպքում տանձ ուտելը ցանկալի չէ

22:38   5 հունվարի, 2019

Տանձը մեծ տարածում ունի իր նուրբ համի եւ անուշ հոտի շնորհիվ։ Մինչդեռ սույն մրգի օգտագործումն օգտակար է բնավ ոչ բոլորի համար։Տանձը պարունակում է 10% շաքար, 0.3% դաբաղանյութեր, 2.6% բջջանյութ։ Բացի այդ, այն հարուստ է В, С, Е, К վիտամիններով, ինչպես նաեւ В խմբի վիտամիններով։ Դրանում կան միկրոէլեմենտներ՝ կալիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, կալցիում, պղինձ, մագնիում, ցինկ։ Կան նաեւ ճարպաթթուներ (հարուստ, մոնո-ոչ հարուստ եւ պոլի-ոչ հարուստ)։

Տանձի հյութը եւ թուրմն օգտագործվում են որպես միզամուղ միջոցներ, դրանք նշանակում են միզաքարային հիվանդության ժամանակ։ Չորացրած տանձի թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել տենդի, հազի եւ փորլուծության ժամանակ։ Հատկանշական է, որ պնդացնող հատկություններն առավել արտահայտված են վայրի տանձի մեջ, որոնցում դաբաղանյութերի պարունակությունը հասնում է մինչեւ 20%-ի։

Այսքանով տանձի օգտակար հատկությունները չեն ավարտվում։ Ընկերակցության Գիտական եւ արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության (Ավստրալիա) գիտնականները պարզել են, որ ասիական տանձն օգնում է մեղմել զարթխումի ախտանշանները։ ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի փորձագետների տվյալներով՝ տանձի կանոնավոր օգտագործումը կանխում է ավելորդ քաշ հավաքելը։

Հյուսիսային Դաքոթայի հետազոտողներն, իրենց հերթին, եկել են այն եզրահանգման, որ տանձը օգտակար է հիպերտոնիայի եւ հիպեգլիկեմիայի ժամանակ։

Բայց կա մեկ «բայց». տանձի մեջ քարոտ բջիջների առկայության պատճառով մրգի փափկամսի օգտագործումը ցանկացած ձեւով ցանկալի չէ աղեստամոքսային որոշ հիվանդությունների, մասնավորապես ենթաստամոքսային գեղձի հիվանդության ժամանակ։



© NEWS.am Medicine