Ի՞նչ է ֆերրիտինը, եւ ինչո՞ւ է դրա մակարդակն այդքան կարեւոր. հետաքրքիր տվյալներ «Աստղիկ» ԲԿ-ից

11:52   24 դեկտեմբերի, 2018

Վերջին ամիսներին «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում կատարվել է ֆերրիտինի ստուգման 2010 հետազոտություն. ֆերրիտինը բարդ սպիտակուցային համալիր է, որի մակարդակի ցուցանիշները շատ բան կարող են ասել մարդու առողջական վիճակի մասին:

«Աստղիկ» ԲԿ լաբորատորիայի վարիչ Մարինե Մանուկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ հետազոտությունները կատարվում են Roche ֆիրմայի Cobas e 411 անալիզատորով՝ էլեկտրաքիմոլյումինիսցենտային մեթոդի օգտագործմամբ, որն այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում համարվում է ամենաճշգրիտ եւ հուսալի մեթոդներից մեկը:

Ֆերրիտինի մակարդակի ստուգման անալիզ հանձնած հիվանդների 85.4 տոկոսը կանայք են, այդ թվում՝ հղիներ: Անալիզ հանձնողների 52 տոկոսը մինչեւ 42 տարեկան կանայք են: Հենց այս տարիքային խմբում է առավել հաճախ հանդիպում արյան մեջ ֆերրիտինի ցածր մակարդակ:

Այսպիսով, ի՞նչ է ֆերրիտինը, եւ ինչի՞ մասին են վկայում արյան մեջ դրա մակարդակի նորմայից բարձր կամ ցածր ցուցանիշները:

Ֆերրիտինը բարդ սպիտակուցային համալիր է, որը մարդու օրգանիզմում կատարում է երկաթի հիմնական միջբջջային դեպոյի դեր. ֆերրիտինի մեկ մոլեկուլը կարող է պարունակել երկաթի մինչեւ 4 հազար ատոմ: Փաստացի ֆերրիտին է պարունակվում բոլոր օրգաններում եւ հյուսվածքներում, հատկապես՝ լյարդում, փայծաղում եւ ոսկրածուծում:

Ֆերրիտինի նշանակությունը չի կարելի թերագնահատել, քանի որ հենց այս նյութն է երկաթի մետաբոլիզմի գլխավոր մասնակիցը: Արյան մեջ ֆերրիտինի մակարդակը օրգանիզմում երկաթի պաշարի ցուցիչն է, ինչպես նաեւ կարող է օգտագործվել  երկաթ-դեֆիցիտային անեմիայի եւ քրոնիկական հիվանդությունների դեպքում անեմիայի դիֆերենցիալ ախտորոշման համար:

Կանանց դեպքում արյան մեջ ֆերրիտինի նորման 13-150 նգ/մլ է, իսկ տղամարդկանց դեպքում՝ 30-400 նգ/մլ:

Ֆերրիտինի մակարդակի նվազում է դիտվում հետեւյալ դեպքերում՝

Մասնագետը նշեց, որ ֆերրիտինի մակարդակի նվազումը 10 նգ/մլ-ից ցածր վկայում է հիվանդի մոտ երկաթ-դեֆիցիտային անեմիայի առկայության մասին, որը անեմիայի ամենատարածված տեսակն է:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում երկաթ-դիֆիցիտային անեմիայով տառապում է 1.8 միլիարդ մարդուց ավելի: Հիվանդությունն ախտորոշվում է շիճուկային երկաթի եւ արյան մեջ ֆերրիտինի մակարդակի տվյալների հիման վրա:

Ֆերրիտինի դեֆիցիտ է հայտնաբերվել «Աստղիկ» ԲԿ-ում անալիզ հանձնած մարդկանց 20 տոկոսի մոտ: Նրանցից 95 տոկոսը կանայք են, եւ միայն 5 տոկոսը՝ տղամարդիկ: Հետաքրքիր է, որ մինչեւ 40 տարեկան կանայք ավելի հաճախ են բախվում ֆերրիտինի ցածր մակարդակի խնդրին, քան 40-ն անց կանայք: Սա պարզ բացատրություն ունի. վերարտադրողական տարիքի կանայք ամեն ամիս արյան կորուստ են ունենում, դրանից բացի՝ հղիությունը եւ կրծքով կերակրելը եւս բերում են արյան մեջ ֆերրիտինի մակարդակի նվազմանը: Կնոջ օրգանիզմն ամբողջ հղիության ընթացքում լրացուցիչ կորցնում է երկաթի մոտ 1 գրամ, ինչը բերում է օրգանիզմում ֆերրիտինի մակարդակի նվազման: Ֆերրիտինի պարունակությունը մինչեւ նվազագույնի է հասնում հղիության 3-րդ եռամսյակում:

Արյան մեջ ֆերրիտինի մակարդակի նորմայից բարձր ցուցանիշները նույնպես ախտորոշիչ նշանակություն ունեն: Ֆերրիտինի պարունակությունը կարող է նորմայից բարձր լինել հետեւյալ դեպքերում՝

Ֆերրիտինը կարող է նաեւ օգտակար օնկոմարկեր ծառայել քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ ոսկրածուծի, կրծքագեղձի, շագանակագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերում: Ֆերրիտինի մակարդակը կարող է ժամանակավորապես բարձրանալ նաեւ արյան փոխներարկումից կամ հեմոդիալիզից հետո:

«Աստղիկ» ԲԿ լաբորատորիայում անալիզ հանձնած մարդկանց 10 տոկոսի մոտ ախտորոշվել է արյան մեջ ֆերրիտինի բարձր մակարդակ: Նրանցից 75 տոկոսը կանայք են: Անալիզ հանձնած կանանցից 71 տոկոսի եւ տղամարդկանցից 75 տոկոսի մոտ ֆերրիտինի մակարդակը նորմայի մեջ է եղել:

Ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում արյան մեջ ֆերրիտինի մակարդակի ստուգման հետազոտություն անցնել.



© NEWS.am Medicine