Բժիշկներին հաջողվել է փրկել ծանր տեսակի սկոլիոզով տառապող պատանու կյանքը

15:19   24 դեկտեմբերի, 2018

Նյու Յորքից 19-ամյա Ջոն Սարկոնը ողնաշարի ծանրագույն ծռվածք ուներ, որը մահացու ելքով էր սպառնում: Խնդիրներն առաջացել էին 5 տարեկանում եւ ժամանակի ընթացքում ողնաշարն այնքան շատ էր կորացել, որ ներիքն օրգանների վնասման վտանգ կար:

Պատանին տառապում էր ոչ միայն սկոլիոզից, այլեւ կիֆոզից՝ ողնաշարի ձեւափոխման եւս մի տեսակ: Արդյունքում նրա մեջքն այնքան էր ծռվել, որ հարցական նշանի էր նմանվել:

Անցած տարիներին  Ջոնը 18 վիրահատություն էր տարել: Բացի այդ, նա ամեն օր 18 ժամ ստիպված էր հատուկ սեղմիրան կրել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ վերահսկի զարգացող հիվանդությունները:

Իր վիճակի պատճառով Ջոնը ավելի քան 10 տարի ուժեղ ցավեր էր զգում, իսկ նրա ողնաշարն արդյունքում 140 աստիճան անկյան տակ ծռվել էր:

Դեռահասի առողջության վիճակը սկսվել էր արագորերն վատթարանակ, սակայն բժիշկներին հաջողվեց 13 ժամ տեւած բարդ վիրահատության շնորհիվ փրկել դեռահասի վիճակը:

Ջոնն այժմ փորձում է լիարժեք կյանքով ապրել. նա հեծանիվ է վարում, գոլֆ եւ բասկետբոլ խաղում:

Source: The Daily Mail

Photos: @NewYark-Pressbyterian



© NEWS.am Medicine