Ձկների մաշկն այրվածքների բուժման ժամանակ կարող է փոխարինել վիրակապերին

21:20   24 դեկտեմբերի, 2018

 Ձկների մաշկն այրվածքների բուժման ժամանակ կարող է փոխարինել վիրակապերին: The Daily Mail-ը հաղորդում է, որ գիտնականները եկել են այն եզրակացության, որ բուժման տվյալ մեթոդն ավելի էժան եւ պակաս ցավոտ է:

Տիլապիայի մաշկը սկսել են ավելի հաճախ օգտագործել այրվածքների ժամանակ, քանի որ այն հարուստ է կոլագենով: Հիվանդի իմունային համակարգի հետ փոխազդեցության շնորհիվч ապաքինման գործընթացնենրն արագանում են:

Ամբողջ աշխարհում ձկնային վիրակապերով բուժում են անցել ավելի քան 300 հիվանդներ: Հատկանշական է, որ նորարարական թերապիայի մեծ երկրպագուներ են երեխաները, քանի որ տիլապիայի մաշկը նրանց նմանեցնում է հայտնի Ակվամեն հերոսին:

 Գործածելուց առաջ ձկնային վիրակապերը լուրջ մշակում են անցնում. վիրուսների ոչնչացման համար մանրէազերծվում եւ ճառագայթում են անցնում: Դրանից հետո «վիրակապերը» կարելի է մինչեւ երկու տարի սառնարանում պահել: Ձկան մաշկն անմիջապես այրվածքի վրա են դնում՝ բանդաժի փոխարեն եւ մոտ մեկ շաբաթից հանում:

 Անցկացված հետազոտությունները մատնանշում են, որ ձկան վիրակապերով վերքերն ավելի արագ են ապաքինվում եւ հիվանդները ավելի քիչ են ցավ զգում, քան ավանդական՝ սուլֆադիազային արծաթով բուժման ժամանակ:



© NEWS.am Medicine