Ի՞նչ օգտակար հատկություններ ունի ծիրանաչիրը

15:59   5 հունվարի, 2019

Ծիրանը ոչ միայն համեղ, այլ նաեւ օգտակար միրգ է, որի մեջ վիտամիններ եւ հանքանյութեր են պարունակվում։

Ծիրանի մեջ կան մեծ քանակությամբ ասկորբինաթթու, В եւ Р վիտամիններ, պրովիտամին А, որն, ի դեպ, պտուղներին նարնջի գույն է հաղորդում։ Դրանում կան նաեւ երկաթ, արծաթ, կարոտին, շաքար, մեծ քանակությամբ կիտրոնաթթու եւ գինեթթու։

Այս միրգը հարուստ է հանքային աղերով, նրանում հայտնաբերվել են նաեւ դաբաղանյութեր։ 100 գ ծիրանն ազդում է արյունաստեղծման գործընթացի վրա այնպես, ինչպես 40 մգ երկաթը կամ 250 գ թարմ լյարդը։ Դրա շնորհիվ ծիրանն օգտակար է անեմիայով հիվանդների համար։

Ծիրանաչրում շաքարի պարունակությունը երբեմն հասնում է 80-90%-ի, եւ այդ պատճառով այն բուժիչ եւ սննդային մեծ նշանակություն ունի։ Ծիրանաչիրը եւ ծիրանի հյութն օգտակար են հղիներին, ինչպես նաեւ սրտանոթային հիվանդությամբ տառապողներին։



© NEWS.am Medicine