Եղունգին ամրացվող սենսորը շատ բան կպատմի ձեր առողջության վիճակի մասին

17:28   25 դեկտեմբերի, 2018

IBM ընկերությունը հատուկ սենսոր է մշակում, որն ամրացվում է եղունգին եւ  կարող է ոչ միայն չափել մարդու օրգանիզմի փոփոխությունները, այլեւ վերահսկել օգտագործվող դեղերի արդյունավետությունը: Բացի այդ սարքը կարող է հետեւել Պարկինսոնի եւ նման հիվանդությունների զարգացմանը, իսկ ապագայում դրա հնարավորություններն ավելի կընդլայնվեն:

Սենսորը մարդու մասին տվյալները հավաքում է նրա կողմից իրականացվող գործողությունների հիման վրա եւ վերլուծում  դրանք: Մասնագետները պնդում են, որ մեր եղունգները ձեռքերի շարժումների (բռնելու, ծալելու, բացելու) պատճառով անընդհանտ փոփոխվում են, սակայն միայն գերզգայուն սարքերն են ունակ արձանագրել կատարվող փոփոխությունները:

Օրինակ, եթե մարդը ինչ-որ բան է բռնում, սենսորը չափում է այդ ձեռքի եղունգների փոփոխման աստիճանը: Մարդու ցանկացած գործողություն սարքին նոր տվյալներ է տալիս հետագա վերլուծության համար: Այնուհետ սենսորի ծրագրային ապահովումը վերլուծում է ստացված տվյալները, որպեսզի խախտումների հատկանիշները հայտնաբերի:

Սենսորը նաեւ «խելացի ժամացույց» է միացնում, որը մեքենայական ուսուցման մոդելներ է   գործարկում  տրեմորը եւ Պարկինսոնի հիվանդության մյուս նախանշանները ամենավաղ փուլում հայտնաբերելու համար:

IBM-ում կարծում են, որ ապագայում կարող են ընդլայնել այդ սենսորի տարբերակները, որպեսզի սաղմնային վիճակում այլ հիվանդություններ հայտնաբերեն, երբ դրանց նշանները տեսանելի չեն ոչ հիվանդին, ոչ էլ անգամ մասնագետին:

Թե երբ սենսորը վաճառքում կհայտնվի, չի հաղորդվում:



© NEWS.am Medicine