Ում բախտ չի վիճակվելու երկար ապրել. կյանքի տեւողությունը կկրճատվի՞

23:48   25 դեկտեմբերի, 2018

Մինչեւ վերջերս մեր մոլորակի մարդկանց կյանքի միջին տեւողությունը կայուն աճում էր: Սակայն այժմ այն, հավանավար, հասել է իր գագաթնակետին եւ սկում է անկում ապրել: Այսպիսի ոչ մխիթարական կանխատեսմամբ են հանդես եկել Դյուքի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով, Х եւ Y սերնդի ներկայացուցիչների  շրջանում կյանքի տեւողության նվազեցում եւ վաղաժամ մահվան վտանգի մեծացում է սպասվում: Վտանգի խմբում, ըստ գիտնականների, մտնում են 38-45 տարեկան (այսպես կոչված ուշ շրջանի Х սերունդ) 27-37 տարեկան (վաղ շրջանի Y սերունդ) մարդիկ:

Մասնագետները վերլուծել են 1990-2016 թվականներին Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալները՝ այս տարիքային խմբերի մահվան հավանական պատճառները որոշելու համար:

Փորձագետների կարծիքով, X եւ Y սերնդի ներկայացուցիչները բախվել են 2008 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, դժվարություններ են ունեցել աշխատանքի որոնումներում, եւ այդ ամենը լուրջ ազդեցություն է ունեցել նրանց առողջության վրա:

 Այս տարիքային խմբում մահվան հիմնական պատճառներն են ինքնասպանությունը, թմրանյութերի գերդոզավորումը, ալկոհոլի չարաշահումը, շաքարախտը, քաղցկեղը եւ ճանապարհատրանսպորտային պատահարները: Այնուամենայնիվ, գործոնները կախված են մարդկանց ռասայից, սեռից եւ էթնիկ պատկանելությունից:

Բացի դրանից, փորձագետները որոշել են, որ բեբի-բումերների, այսինքն 20-րդ դարի կեսերին ծնված սերնդի ներկայացուցիչների շրջանում նաեւ բարձր է թմրամիջոցներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից, ինանսպանություններից, սպանություններից, ՄԻԱՎ-ից եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից մահվան վտանգը:



© NEWS.am Medicine