Սուրբծննդյան բացիկները ալկոհոլամոլությո՞ւն են խթանում

10:40   26 դեկտեմբերի, 2018

Գիտնականների կարծիքով՝ Սուրբծննդյան բացիկները պարունակում են ալկոհոլամոլության քարոզչություն: British Medical Journal-ը (BMJ) հայտնում է, որ ոգելից պատկերող բացիկները հանրության շրջանում աջակցում են այն կարծիքը, որ ալկոհոլի չափից ավելի գործածումը ոչ միայն ընդունելի է, այլեւ կապված է տոնական մթնոլորտի հետ:

Դեւոն կոմսության խորհրդի (DevonCountyCouncil) առողջապահության հարցերով փոխտնօրեն Թրեյսի Պոլակի կարծիքով՝ Սուրբծննդյան եւ այլ շնորհավորական բացիկներն իսկապես կարող են ազդել խմելու ընկալման վրա: Արդյունքում՝ դրանք աջակցում են սպիրտայինի գործածումը որպես սոցիալական նորմա ընդունող կարծիքը:

Դրանից բացի, Սուրբծննդյան որոշ բացիկների վրա կարող են պատկերված լինել ոչ սթափ մարդիկ կամ ուղղակի շշից խմող զվարճասերներ: Հազվադեպ չեն նաեւ այնպիսի դեպքերը, երբ բացիկները պարունակում են խմելու կոչեր:



© NEWS.am Medicine