Գինի եւ շոկոլադ. Հայտնի դուետը կդանդաղեցնի ծերացման պրոցեսը

17:26   3 հունվարի, 2019

Գինի եւ շոկոլադ` երկու հայտնի մթերքների համային նրբագեղ համադրություն: Գիտնականներն իրենց ուսումնասիրություններում նշում են, որ դրանց օգտագործումը բարենպաստ ազդեցություն ունի առողջության վրա:

Այսպես, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գիտնականները պարզել են, որ ռեսվերատրոլի ֆենոլային բաղադրիչն ունի հակավիրուսային ազդեցություն: Ռեսվերատրոլ մեծ քանակությամբ առկա է խաղողի եւ այլ մրգերի կեղեւի, կակաոյի, ընկույզի եւ կարմիր գինիների մեջ:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի (Գերմանիա) փորձագետների անցկացրած լայնածավալ հետազոտության մեջ նշվում է, որ օրական մեկ բաժակ կարմիր գինի խմելը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը 12%-ով: Այդ ազդեցությունը, ինչպես նախագծի հեղինակներն են բացատրում, ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ գինու մեջ առկա պոլիֆենոլներն ազդում են զարկերակային թրոմբոցիտների ագրեգացիայի եւ ինսուլինի նկատմամբ զգայունության վրա:

Հատկանշական է, որ ինչպես պարզել են Austrian university–ի փորձագետները, օրը մեկ բաժակ սպիտակ գինու օգտագործումը ավելացնում է շականակագեղձի բորբոքման վտանգը 26%-ով:

Շոկոլադի, թեյի, սուրճի եւ գինու բաղադրության մեջ առկա հիդրոկինոնները կանխում են օքսիդացման եւ դանդաղեցնում՝ ծերացման գործընթացները: Ինչպես հայտնում են Նյուրենբերգի (Գերմանիա) Էռլանգենի համալսարանի գիտնականները, նման արդյունքի հաջողվում է հասնել հիդրոխինոնների և ցինկի համադրության շնորհիվ:

Լոմա Լինդա համալսարանից ամերիկացի գիտնականների խումբը՝ Լի Բերկի (Lee Berk) ղեկավարությամբ, հայտնաբերել է, որ 70 տոկոսից ոչ պակաս կակաոյի պարունակությամբ դառը շոկոլադի կանոնավոր օգտագործումը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը եւ ավելացնում ուղեղի ակտիվությունը:



© NEWS.am Medicine