2018 թվականի ամենասեքսուալ նորությունները

22:52   4 հունվարի, 2019

2018 թվականը հարուստ էր սեքսի հարցերին նվիրված ամեն տեսակի հետազոտություններով:

Կենտրոնական Լանքաշիրի եւ Լիդսի համալսարանների (Մեծ Բրիտանիա) գիտնականները որոշել են հետազոտություն անցկացնել ինտիմ մերձության ժամանակ կանանց տնքոցների թեմայով: Գիտնական ամուսինների եզրահանգումներն անսպասելի էին՝ հետազոտողները պարզել են, որ կանանցից շատերը սկսում են բարձրաձայն տնքալ, որպեսզի զուգընկերոջը հրահրեն սեռական ակտն ավարտել:

Միաժամանակ Օրեգոնի եւ Վաշինգթոնի համալսարանների հետազոտողները աշխատանքի արտադրողականության բարձրացման հաճելի միջոց են գտել: Պարզվել է՝ առավոտյան սեքսը մեծացնում է աշխատունակությունը եւ բարելավում կատարած աշխատանքի որակը:

Սակայն ոչ բոլորն են համակված կրքին տրվելու ցանկությամբ, թեկուզ եւ հանուն աշխատանքի: Այսպես՝ վիրտուալ շոփինգի հանդեպ սերը այնպես է կլանել 2000-ականների սերունդին, որ շատերը պատրաստ են սեքսից հրաժարվել, միայն թե չզրկվեն Amazon կայքին հասանելիությունից: Նման զոհողության պատրաստ է գնալ սոցհարցման 18-ից մինչեւ 34 տարեկան մասնակիցների 44 տոկոսը:

Գիտնականները, սակայն, կոչ են անում չշտապել հրաժարվել ֆիզիկական հաճույքներից: Պարզվել է՝ տարեց տարիքում կյանքից բավարարվածության մակարդակն անմիջականորեն կապված է ակտիվ ինտիմ կյանքի հետ: Իրեն երջանիկ զգալու համար տարեց տղամարդկանց դեպքում բավական է ամսական երկու անգամ սեքսով զբաղվելը: Մինչդեռ կանայք ավելի շատ հետաքրքրված են համբույրներով եւ զգայական մերձավորությամբ:

Կարող է տարօրինակ թվալ, բայց զուգընկերոջ հասակը կարող է ազդել սեռական կյանքի որակի վրա: Պարզվել է, որ բարձրահասակ մարդկանց 58,3 տոկոսը բավարարված է իր սեռական կյանքով: Մինչդեռ հարցման ցածրահասակ մասնակիցների շարքում այս ցուցանիշը կազմել է 50.3 տոկոս:

Եվս մեկ «ելակային» հետազոտություն. ծնողներ դարձած զույգերի ամուսնական սեքսը տեւում է միջինը 2 րոպե 15 վայրկյան: Այս մասին են վկայում հարցման տվյալները, որն անցկացրել է ChannelMum.com-ը:

Գիտնականները 2018 թվականին առաջ են քաշել փոքր-ինչ տարօրինակ վարկած այն մասին, թե ինչպես կարելի է որոշել կնոջ սեռական կողմնորոշումը, ըստ որում՝ առաջին հայացքից: Մասնագետների կարծիքով՝ դրա համար բավական է նայել ձախ ձեռքի ցուցամատին եւ մատնեմատին: Նրանք, ում ցուցամատի եւ մատնեմատի երկարությունները տարբեր են, ավելի հաճախ են ոչ ավանդական կողմնորոշում ունենում: Ուշագրավ է, որ տղամարդկանց դեպքում համանման փորձարկումը ձախողվել է:



© NEWS.am Medicine