Քաղցկեղից ողջ մնացած փոքրիկին անոմալ մեծ լեզվի պատճառով վիրահատություն է պահանջվում

21:40   27 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգի Ջենքս գյուղից 16-ամսական Բեյքեր Ռոտը ծնված օրից տառապում է մի շարք հազվագյուտ հիվանդություններից: Նրա ծնողները օգնության կարիք ունեն անոմալ մեծ լեզվի փոքրացման վիրահատության համար:

The Daily Mail-ը հաղորդում է, որ երեխան Բեքվիտ-Վիդեմանի (BWS) համախտանիշով է տառապում, որի ժամանակ չափից ավելի բարձր հասակ կամ քաշ կարող է լինել, մարմնի անհամաչափություն, որովայնի առջեւի պատի դեֆեկտ եւ այլն:

Անոմալ մեծ լեզուն նկատվել էր դեռ մոր արգանդում, սակայն այդ ժամանակ ոչ ոք չէր կարող անգամ մտածել, որ դա լուրջ հիվանդության նախանշան է:

Փոքրիկը ժամկետից 8 շաբաթ շուտ էր ծնվել եւ բժիշկները նրա մոտ BWS էին ախտորոշել, որն էլ մակրոգլոսիայի պատճառ էր դարձել՝ անոմալ մեծ լեզվի:

Կյանքի առաջին շաբաթում Բեյքերին երիկամի եւ աղիքների վերականգնման երեք վիրահատություն են արել:

Հուլիսին Բեյքերի մոտ հեպաբալստոմա հայտանբերեցին՝ լյարդի հազվագյուտ քաղցկեղ, որը 500 հազար մարդուց մեկի մոտ է հանդիպում: Երեխային վիրահատություն, քիմիաթերապիա պահանջվեց, իսկ հոկտեմբերից՝ ռեմիսիա է նկատվում:

Ծնողները հույս ունեն լեզվի փոքրացման վիրահատության համար գումար հավաքել, որպեսզի երեխան կարողանա նորմալ ուտել եւ խոսել:

Այժմ սակայն Բեյքերը կարողանում է միայն քերած սնունդ ուտել:

«Ով տեսնում է Բեյքերին եւ նրա դուրս հանված լեզուն, ասում է, որ դա շատ հաճելի է՝ անգամ չկասկածելով նրա ծանր հիվանդության մասին», - խոստովանում են նրա հարազատները:

Photos: Caters News Agency



© NEWS.am Medicine