Հունվարի 4-5-ին «Շտապ օգնությունը» սպասարկել է աննախադեպ թվով կանչեր

16:29   6 հունվարի, 2019

Հունվարի 4-5-ին «Շտապ օգնությունը» սպասարկել է աննախադեպ թվով կանչեր: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ըստ նրա՝ հունվարի 4-ից՝ ժամը 09:00-ից, մինչեւ հունվարի 5-ը՝ ժամը 9:00-ը, ստացվել է 956 կանչ: Դրանք հիմնականում վերաբերում էին սիրտ-անոթային եւ շնչառական հիվանդություններին: Լուրջ վնասվածքներ եւ սննդային թունավորումներ չեն գրանցվել:

«Դեկտեմբերի 31-ից սկսած՝ դրանք թվով առավելագույն կանչերն էին, որոնք ստացվել էին ամանորյա տոների ընթացքում: «Շտապ օգնությունն» աշխատում է լարված ռեժիմով», - ընդգծել է Ստեփանյանը:



© NEWS.am Medicine