Հետազոտողները գտել են միջին եւ տարեց տարիքում երջանկության բանալին  

16:20   8 հունվարի, 2019

Միջին եւ տարեց տարիքում բովանդակալից կյանքը երջանկության բանալի է։ Այս մասին են վկայում հետազոտության տվյալները, որն անցկացվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների կողմից։

 Հարցմանը ներգրավված է եղել 50-90 տարեկան ավելի քան 7 հազար մարդ։

 Պարզվել է, որ նրանք, ովքեր իրենց կյանքը  բովանդակալից եւ իմաստալից են համարել, 16 տոկոսով ավելի շատ հնարավորություն են ունեցել ամուսնանալու եւ 13 տոկսով ավելի քիչ միայնակ ապրելու հնարավորություն։ Բացի այդ նշված անձանց մոտ շաբաթը գոնե մեկ անգամ  ընկերների հետ հանդիպելու հավանականությունը բարձրանում է 13 տոկոսով։

 Իրենց կյանքից գոհ հարցման մասնակիցները ավելի հաճախ որեւէ կազմակերպության անդամներ են եղել, ինչը նաեւ նրանց տարբեր մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն է ապահովել։

 Մինչդեռ նրանք, ովքեր իրենց կյանքն ավելի պակաս հետաքրքիր են համարել, օրվա ընթացքում երկու անգամ ավելի շատ են միայնակ ժամանակ անցկացրել (միջինում ավելի քան 6 ժամ)։

 Բացի այդ օրական 4 ժամ նրանք ծախսել են հեռուստահաղորդումների դիտմանը։

 Գիտնականները փորձի մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց կյանքի բավարարվածությունը 0-10 սանդղակով։ Ինչպես եւ պարզվել է, նրանք, ովքեր իրենց կյանքը 9-10 բալ են գնահատել, 10 տոկոս հավանականությամբ

բարձր վարձատրվող աշխատակիցների թվում են ներառվել։

 Բացի այդ նրանք ավելի քիչ են ենթարկված եղել դեպրեսիային, ավելի հազվադեպ են ճարպակալումից տառապել եւ գիշերները լավ են քնել։

 Փորձագետները կարծում են, որ կյանքի իմաստալից լինելու զգացումը կարող է լավ մոտիվացիա լինել առողջ կենսակեպ վարելու համար։

 Պատահական չէ  որ նրանք, ովքեր իրենց կյանքն ավելի նշանակալից են համարում 11 տոկոսով ավելի հաճախ են մարզվում։

 Իսկ այն մարդիկ, որոնք 0-2 բալ են գնահատել իրենց կյանքի նշանակալիությունը, միջինում օրական 5 ժամ եւ 18 րոպե անցկացրել են մենության մեջ, մինչդեռ իրենց կյանքից ավելի գոհ անձանց մոտ այդ ցուցանիշը հավասար է եղել 2 ժամ 46 րոպեի։

 Մասնագետները նշում են, որ անգամ այնպիսի հաճելի մանրուքը, ինչպիսին ամիսը մի քանի անգամ  թանգարան կամ թատրոն այցելությունն է, կարող  է մեծացնել կյանքից բավարարված լինելու զգացումը։

 

 

 

 



© NEWS.am Medicine