Ի հեճուկս բոլորի. Երիտասարդ կինը հղիացել է, չնայած գլխուղեղի քաղցկեղին

19:13   8 հունվարի, 2019

34-ամյա Սարա Գաֆնի Լանգը կարողացել է բնական ճանապարհով հղիանալ, չնայած նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։

The Daily Mail–ը հայտնում է, որ 2016 թվականին բժիշկները Սարայի մոտ ուղեղի քաղցկեղ են ախտորոշել։ Կինը պետք է ծանր վիրահատություն տաներ, ինչպես նաեւ քիմիա– եւ ճառագայթային թերապիայի կուրսեր անցներ, որը բժիշկների կանխատեսմամբ կարող էր խաչ քաշել երեխա ունենալու հնարավորության վրա։

Սարայի մոտ երկրորդ աստիճանի գլիոմա է եղել, սակայն ուռուցքի խորը տեղակայվածության պատճառով բժիշկները չեն կարողացել այն ամբողջությամբ հեռացնել պացիենտի մոտ պարալիզի զարգացման բարձր ռիսկով պայմանավորված։ Հետագայում կնոջը 12-ամսյա քիմիա– եւ ճառագայթային թերապիա է սպասվել։ Վտանգն այս պարագայում այն էր, որ օգտագործվող դեղամիջոցները կարող էր անպտղություն առաջացնել եւ վաղ դաշտանադադարի բերել։

Երեխա ունենալու հնարավորությունները պահպանելու համար Սարան սառեցրել է իր ձվաբջիջները։ Նրա զարմանքը մեծ է եղել, երբ բուժման ավարտից երեք ամիս անց կարողացել է հղիանալ բնական ճանապարհով։  

Հղիությունը բժիշկների դիտարկմամբ ընթանում է առանց որեւէ բարդացումների։ Երկար սպասված առաջնեկը պետք է լույս աշխարհ գա մոտ ժամանակներս։



© NEWS.am Medicine