Վաղ հասակում տարած սթրեսն անդրադառնում է դուստրերի եւ թոռների վրա

20:22   8 հունվարի, 2019

Կյանքի առաջին շաբաթներին տարած սթրեսն անդրադառնում է դուստրերի եւ թոռների վրա: Այս մասին նշված է ռուսաստանցի նեյրոֆիզիոլոգների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Genes, Brain and Behavior ամսագրում:

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են մորից բաժանումը եւ վաղ տարիքում վերապրած սթրեսի այլ տեսակները ազդել կրծողների կոգնիտիվ ունակությունների եւ ուղեղի աշխատանքի վրա: Պարզվել է, որ բացասական ապրումները կրծողներին պակաս ընդունակ են դարձնում եւ վատթարացնում են նրանց հիշողությունը:

Գիտնականների կարծիքով՝ այսպիսի բացասական արդյունքը կարող է կապված լինել հիպոկամպի զարգացման խանգարումների հետ, որը պատասխանատու է հիշողությունների պահպանման եւ վերարտադրման համար: Այսպես՝ մորից երկրարատեւ բաժանումը  կրծողների հիպոկամպի հատվածներից մեկում, CA3 հատվածում նյարդային բջիջների թիվը գրեթե 12 տոկոսով նվազեցրել է:

Ուշագրավ է, որ համանման փոփոխություններ են դիտվել ոչ միայն մկների էգերի, այլեւ նրանց ձագերի մոտ: Այսպես՝ նրանք նույնպես վատ են մտապահել լաբիրինթոսից ելքի դիրքը եւ հազվադեպ են հետաքրքրվել նոր ու անծանոթ օբյեկտներով:

Մինչդեռ փորձարկվող կրծողների «թոռները», հակառակը, սոցիալականացման չափազանց բարձր մակարդակ են դրսեւորել: Գիտնականները, ճիշտ է, դեռ պետք է պարզեն այս «հակադարձ էֆեկտի» պատճառները:



© NEWS.am Medicine