Կինը աչքի քիմիական այրվածք է ստացել այն բանից հետո, երբ նրան սխալմամբ իմպոտենցիայի դեմ քսուք են դուրս գրել

22:22   8 հունվարի, 2019

Կինը, որի անունն ու տարիքը չի նշվում, բժշկի անընթեռնելի ձեռագրի զոհ է դարձել։

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, կինը դիմել է բժշկի՝ չոր աչքի համախտանիշի բողոքով: Բժիշկը նրա համար VitA-POS է դուրս գրել, սակայն, դեղատանը, դեղատոմսի ձեռագիրը չհասկանալով, կնոջը տրվել է Vitaros քսուքը՝ իմպոտենցիայի դեմ: Միեւնույն ժամանակ, ո՛չ հիվանդը, ո՛չ բժիշկը, ո՛չ էլ դեղագործը չէին նկատել սխալը, մինչեւ որ կնոջ մոտ ի հայտ չի եկել աչքի քիմիական այրվածք՝ Vitaros քսուքի օգտագործումից հետո։


Արդյունքում, կինը ստիպված է եղել երկարատեւ բուժում անցնել հակաբիոտիկներով եւ անաբոլիկ միջոցներով: Հատկանշական է, որ սա առաջին արձանագրված դեպքն է, երբ Vitaros դեղամիջոցը քսել են աչքին, ոչ թե առնանդամին (ինչպես նախատեսվում է ինստրուկցիայով):
Միջադեպը նկարագրվել է BMJ Case Report ամսագրում:




© NEWS.am Medicine