Գերստույգ ռոբոտն իսկական հեղափոխություն կարող է անել ողնաշարի վիրաբուժության մեջ

10:49   9 հունվարի, 2019

Գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է առավել մեծ ճշգրտությամբ ողնաշարի վիրահատություններ կատարել, քան մարդը։ The Daily Mail-ը հայտնում է, որ ռոբոտը կարող է իսկական հեղափոխություն անել կիֆոզի եւ սկոլիոզի բուժման մեջ։

Scoliobot ռոբոտը կարող է մինչեւ 0,1 մմ ճշգրտությամբ անցք բացել ոսկորի մեջ։ Նման ցուցանիշի դեռ ոչ մի վիրաբույժի չի հաջողվել հասնել։

Նոթինհեմ Թրենթ համալսարանի թիմը՝ պրոֆեսոր Ֆիլիպ Բրիդոնի գլխավորությամբ, ստեղծել է երկու ռոբոտացված «ձեռքեր», որոնք վիրաբույժի աշխատանք են կատարում։ Ողնաշարն ուղղելու վիրահատության ժամանակ յուրաքանչյուր ողի մեջ անհրաժեշտ է անցք բացել։ Այնուհետեւ ամրացնել պտուտակները եւ ճկուն ձող տեղադրել։

Ընդ որում, վիրահատությունը կարող է անցկացվել այնպիսի պայմաններում, որ վիրաբույժներին թույլ կտա իրական ժամանակում մեծ էկրանի վրա հետեւել Scoliobot-ի աշխատանքին։

Տվյալ պահին ռոբոտը թեսթավորման փուլեր է անցնում, սակայն գիտնականները հուսով են, որ Scoliobot-ը առաջիկա հինգ տարիների ընթացքում կսկսի «աշխատել» վիրահատարանում։

Source: The Daily Mail / NTU Press Office

 



© NEWS.am Medicine