Ամենատարօրինակ առարկաների ցուցակը, որոնք 2018 թվականին մարդիկ փորձել են իրենց մեջ խցկել

21:36   9 հունվարի, 2019

Նման բան տեղի է ունենում աշխարհի բոլոր երկրներում. անհետաձգելի օգնության բաժանմունքներում են հայտնվում մարդիկ՝ մարմնի ամենաանսպասելի մասերում ամենաանսպասելի առարկաներով՝ բերանի մեջ լամպից մինչեւ քթանցքերում սեքս խաղալիք:

Deadspin պարբերականը Adequate Man երգիծական բլոգում հրապարակել է առարկաների ցուցակը, որոնք 2018 թվականին մարդիկ փորձել են մտցնել իրենց մարմնի տարբեր մասերի մեջ:

Ականջներ – շղթա, սանրի բռնակ, վաննայի խցան, պլաստիլին, խաղալիք մուկ, հրուշակագործական ապրանքներ, ջրի մեջ աճող խաղալիքներ, տամպոններ, մեքենայի բանալիներ, միջատներ:

Քիթ – վիտամիններ, բամբակ, ընկույզներ, մաստակներ, լողալու ձող, սթեյքի կտոր, սեքս խաղալիք:

Կոկորդ – խաղալիք եւ իսկական բանաններ, եղեւնու ճյուղ, աղի լամպի աղ, ռադիոընդունիչ, մետաղալարերի կույտ, հաբերի բլիսթերային փաթեթ:

Առնանդամ – խողովակները մաքրելու խոզանակ, էլեկտրական բարակ ձող, դոմինո, պլաստիկե կախիչի մաս, լարեր, զուգարանի թուղթ:

Հեշտոց – մանկական խաղալիքներ, դեզոդորանտի կափարիչ, ապակյա պրեսպապյե, արհեստական եղունգ, դիմահարդարման վրձին, ապակյա բաժակ:

Ուղիղ աղիք – ԱՄՆ տարբեր կլինիկաների անհետաձգելի օգնության բաժանմունքների բուժանձնակազմերը ռենտգեն պատկերներում տեսել են պացիենտների մեջ խցանված հետեւյալ առարկաները.

Շատ հետաքրքիր են նաեւ պացիենտների պարզաբանումների ձայնագրությունները, թե այդ առարկաներից մի քանիսն ինչպես են հայտնվել իրենց մեջ:



© NEWS.am Medicine