Ամանորյա տոներից հետո խոլեստերինի մակարդակը բարձրանում է. հետազոտություն

15:18   9 հունվարի, 2019

Քանի որ ամանորյա եւ Սուրբ ծննդի տոներին մարդիկ մեծ քանակությամբ տոնական սնունդ են ընդունում, որը շատ ճարպ եւ շաքար է պարունակում, նրանց արյան մեջ խոլեստերինի մակարդակը տոներից հետո միջինում 20 տոկոսով բարձարնում է: Այս մասին զգուշացնում են Կոպենհագենի Համալսարանական հոսպիտալի գիտնականները:

Նրանց «Ամանորյա արձակուրդին հաջորդում է հիպերխոլստերինեմիայի շրջանը» հոդվածը հրապարակվել է   Atherosclerosis ամսագրում:

Հետազոտության համաձայն՝ յուղը, սերուցքը, մայոնեզը եւ այլ ճարպային ուտեստները արյան մեջ խոլեստերինը կարող են անգամ ավելի շատ բարձրացնել, քան ավելի վաղ համարվում էր:

Նոր հետազտությունում, որին մասնակցել է 25000 դանիացի, գիտնականները պարզել են, որ ամանորյա տոներից հետո արյան մեջ խոլեստերինի վտանգավոր մակարդակի բարձրացման վտանգը 6 անգամ մեծանում է:

Հետազոտությունը  ցույց է տվել, որ Սուրբ ծնունդից հետո արյան մեջ խոլեստերինի ցուցանիշները Copenhagen General Population Study հետազոտությանը մասնակցողներից 10-ից 9-ի մոտ բարձր են եղել:

Հեղինակները կարծում են, որ նրանք, ում մոտ նախկինում այդ ցուցանիշները բարձրացել են, պետք է զգոն լինեն սրտանոթային համակարգի առողջության հարցում:

Նրանք, ովքեր Սուրբ Ծնունդից հետո  բախվել են նման խնդրի հետ, ցանկալի է ավելի ուշ ստուգեն այդ ցուցանիշները:



© NEWS.am Medicine