ԱՄՆ-ում մարդկային ոսկրերի 3D տպագրության տեխնոլոգիա են մշակում ականի պայթյունից տուժած զինվորների բուժման համար

19:30   9 հունվարի, 2019

ԱՄՆ-ում մարդկային ոսկրերի 3D տպագրուևթյան տեխնոլոգիա են մշակում ականի պայթյունից տուժած զինվորների բուժման համար:

New York Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն այդ նպատակով 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել Արիզոնայի օրթոպեդիկ հետազոտությունների լաբորատորիային (Arizona’s Orthopedic Research Lab):

Ոսկորը հնարավոր է վերականգնել՝ 3D տպիչով տպելով անհրաժեշտ չափի ոսկրի կարկասը եւ այն պացիենտի ցողունային բջիջներով լցնելով: Փորձագետները նշում են, որ տվյալ տեխնոլոգիան նախեւառաջ կօգնի ականի պայթյունից տուժած զինծառայողներին, որոնց վերջույթները,  ծանր վնասվածքներից  հետո, բժիշկները ստիպված են անդամատել:

Մինչդեռ նոր տեխնոլոգիան կօգնի ոչ միայն աճեցնել վնասված ոսկորը, այլեւ զինծառայողին վերադառնալ ծառայությանը:

Մասնագետները չեն բացառում, որ ապագայում տեխնոլոգիան կարող է կիրառվել նաեւ քաղաքացիական անձանց օգնության, այդ թվում քաղցկեղով հիվանդների համար:

Դրամաշնորհը նախատեսված է 5 տարով:  Գիտնականները հույս ունեն մինչ տվյալ ժամկետի մոտալուտ ավարտը  նոր տեխնոլոգիաները փորձարկել մարդկանց վրա:

 

 

Source: New York Post

Photo: FOX



© NEWS.am Medicine