Ռոբոտի փոխպատվաստած արգանդից հետո կինը հղիացել է

20:29   9 հունվարի, 2019

Շվեդիայում  կինը դոնորական արգանդի փոխպատվաստումից հետո հղիացել է. նրա դեպքը մյուսներից տարբերվում է նրանով, որ վիրահատությունն անցկացրել է ռոբոտը: Մասնագետները վիրահատությունը շատ հաջող են գնահատել, նրանք վստահ են, որ ապագայում ռոբոտները ավելի շատ կօգնեն փոխպատվաստումների եւ այլ վիրահատությունների ժամանակ:

Վիրահատությունը Շվեդիայում անցկացրել են 2017 թվականին: Այս գարնանը կինը, որի անունը չի նշվում, պետք է իր առաջին երեխային ծննդաբերի:

Այդ կնոջից բացի University of Gothenburg-ում եւս 5 կին նման վիրահատության է ենթարկվել, սակայն նրանցից ոչ ոք դեռ չի հղիացել:

Այս կինը կդառնա աշխարհի 4-րդ կինը, ով դոնորական արգանդով երեխա է ունեցել: Այդ եղանակով 8 երեխաներ են ծնվել Շվեդիայում, մնացածը՝ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Սերբիայում եւ Հնդկաստանում:

Ավելին՝ կանանցից մեկին, որը երեխա էր ունեցել, արգանդը փոխպատվաստել էին մահացած դոնորից:

 Մասնագետները բացատրում են, որ վիրահատական ռոբոտների օգտագործումը հնարավորություն է տալիս մարդու մարմնում 1 սմ անցքի միջոցով վիրահատություններ անցկացնել, մինչդեռ մարդ վիրաբույժները ստիպված են լինում ավելի մեծ կտրվաքծներ անել: Փոքր կտրվածքների շնորհիվ պացիենտը քիչ արյուն է կորցնում, վիրահատությունից հետո ավելի քիչ ժամանակ է անցկացնում հիվանդանոցում: Դա հատկապես կարեւոր է օրգանի դոնորի համար, որը ավելի  շուտ է դուրս գրվում եւ վերադառնում իր սովորական կյանքին:



© NEWS.am Medicine