Միջին տարիքի ճգնաժամը պարզապես հնարա՞նք է

14:22   10 հունվարի, 2019

Հավանաբար, բոլորն են լսել միջին տարիքի ճգնաժամի մասին։ Այն իբր նկատվում էր 40-60 տարիքի միջակայքում: Չկա ապացույց, որ նման «ճգնաժամ» իսկապես գոյություն ունի, պնդում է University of Melbourne-ից պրոֆեսոր Նիկ Հասլամը:

Շատերը վստահ են, որ մարդիկ 40-60 տարեկանում գնահատում են իրենց ձեռքբերումները կյանքում եւ համոզվում, որ ծրագրերի մեծ մասը չի իրականացել, իսկ իրենց տարիքի պատճառով արդեն երբեք էլ չի իրականանա: Այդ ամենը որոշ մարդկանց գցում է երկարատեւ դեպրեսիայի մեջ, որն էլ հոգեբաններն անվանել են միջին տարիքի ճգնաժամ:

Պրոֆեսոր Հասլամի խոսքով՝ միջին տարիքն ընդամենը փուլ է մարդու կյանքում, որը պահանջում է որոշակի ընտելացման գործընթաց: Ավելին՝ շատ տարեցների համար միջին տարիքն ավելի հաճելի է եղել, քան երիտասարդությունը․ այս տարիքում նրանք դարձել են ավելի գիտակից եւ պակաս նյարդային:

Ինչպես նշում է պրոֆեսորը, չկան մարդու համար «կյանքի նման փուլեր», որոնցում կտրուկ մեծանում է ինչ-որ ճգնաժամի վտանգը՝ կապված արժեքների գերագնահատման հետ: Ավելին՝ միջին տարիքի ճգնաժամ հասկացությունն ինքը մշտապես առաջ է տեղափոխվում. եթե սրանից մի քանի տասնամյակ առաջ կարծում էին, որ այդ ճգնաժամը պետք է սկսի 35 տարեկանում, ապա այսօր դա սկսվելու ժամանակ է համարվում 45-ից մինչեւ 50 տարեկանը:

Մասնագետը համոզված է, որ տարիների հետ ցանկացած հնարավոր ճգնաժամ հարթվում է՝ ըստ այնմ, թե կյանքն ընդհանուր առմամբ որքանով է ավելի դրական դառնում, իսկ մարդու հոգեբանական անձը՝ ավելի կայուն:



© NEWS.am Medicine