Դեմենցիայի դեպքում գիստամինը կարող է օգնե՞լ

21:31   10 հունվարի, 2019

Գիստամինը օրգանական միացություն է, որը աշխարհում շատերի, մեծ թվով ալերգիկների խնդիրների պատճառն է: Ալերգիկների շրջանում հենց գիստամինի պատճառով են հայտնվում առանձնահատուկ ախտանիշներ: Սակայն, ինչպես պարզել են գիտնականները, այս նույն միացությունը դեմեցիայի դեպքում կարող է օգնել հիշողության ամրապնդմանը:

Տոկիոյի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել, որի ժամանակ 38 մեծահասակների տվել են ուղեղում գիստամինի մակարդակը բարձրացնող միջոց, եւ սա կամավորներին օգնել է հիշողությամբ ավելի լավ վերարտադրել այն առարկաները, որոնք տեսել են դրանից մի քանի օր առաջ:

Կարծիք կա, որ գիստամինը մեծացնում է նյարդային ազդանշանային ակտիվությունը ուղեղի այն գոտում, որը պատասխանատու է հիշողությունների պահպանման համար:

Գիտնականները հետազոտության մասնակիցներին տվել են բետագիստին մեզիլատ՝ սպազմոլիտիկ, որն ուղեղում գիստամինի քանակությունը մեծացնում է: Դեղաչափը ստանդարտ բուժական չափը 7 անգամ գերազանցում էր:

Արդյունքում՝ սա թույլ է տվել բարելավել նրանց հիշողությունը, ում մոտ այն նախապես թույլ է եղել: Սակայն նախապես լավ հիշողությամբ անհատների մոտ հակառակ արդյունք է դիտվել: Դրանից բացի, դրական արդյունքը 29 օրով անհետացել է:



© NEWS.am Medicine