Պարուհին սիլիկոնի հետեւանքով ինֆեկցիայից հետո ստիպված է 5 շերտ հագուստ հագնել՝ ձեւախեղված հետույքը թաքցնելու համար (տեսանյութ, ֆոտո)

15:16   11 հունվարի, 2019

Պարուհի 33-ամյա Տոմին հիմա ստիպված է 5 շերտ հագուստ հագնել՝ ձեւախեղված հետույքը թաքցնելու համար: Բոլոր աղետների պատճառը սիլիկոնային ներարկման միջոցով իր կազմվածքը բարելավելու երիտասարդ կնոջ ցանկությունն էր:

The Daily Mail-ը հայտնում է, որ բուժքույրը Տոմիին սիլիկոնային ներարկումները կատարել է հյուրանոցի համարում: Պարուհին ցանկանում էր իր ելույթների ժամանակ ավելի շատ վաստակել, որովհետեւ ըստ իր դիտարկումների՝ փարթամ աղջիները հաճախորդներից ավելի շատ էին թեյավճար ստանում:

Տոմին սկզբում գոհ էր կատարված ներարկումների արդյունքից: Սակայն հետո նրա մոտ ինֆեկցիա է զարգացել, իսկ սիլիկոնի հեռացման վիրահատությունից հետո նրա հետույքի մաշկը կախվել է: Հիմա նա ստիպված է մի քանի շերտ հատուկ ներքնաշոր հագնել մարմնի թերությունները թաքցնելու համար:

Աղջիկն այժմ մասնակցում է ռեալիթի շոուի, որի շրջանակում նրան կկատարեն ավելորդ մաշկի հեռացման վիրահատություն:

 

Source: The Daily Mail, Е!

Photos: Е!



© NEWS.am Medicine