Աուտիզմը հնարավոր է ծնվելուց անմիջապես հետո ախտորոշե՞լ

20:18   11 հունվարի, 2019

Լսողության որակի ստուգման ոչ ինվազիվ թեստը, որն անցկացվում է ծնվելուց անմիջապես հետո կօգնի հնարավորինս վաղ ախտորոշել աուտիզմը: Այս մասին նշվում է Lake Erie College of Osteopathic Medicine-ից գիտնականների նոր հետազոտությունում:

Այժմ աուտիզմը հիմնականում ախտորոշում են 4 տարեկանում՝ մասնավորպես խոսքի վերլուծության միջոցով: Սակայն եթե լսողության գնահատում անցկացվի՝ ակուստիկ ռեֆլեքսի ստուգում, աուտիզմը հնարավոր կլինի շատ ավելի վաղ ախտորոշել:

Այս թեստը հնարավորություն է տալիս պարզել անհատական զգայունությունը եւ տարբեր հաճախականությունների արձագաքման արագությունը:

Հաճախ աուտիզմով  մարդկանց մոտ ձայների նկատմամբ հիպերզգայունություն է նկատվում՝ այսինքն անգամ ամենաթույլ ձայները նյարդային խանգարում են առաջացնում:

Բացի այդ լսողությունը կարեւոր է խոսքի զարգացման համար, ինչն ուղղակիորեն արտացոլվում է շրջապատի հետ սոցիալ-զգայական փոխազդեցությունում:

 Քանի որ փոքր երեխաների ուղեղը շատ ճկուն է, հնարավորինս վաղ ախտորոշումը եւ ուղղումը կարող են զարգացման ընթացքում որոշակի արատներնը շտկել:

 

 

 



© NEWS.am Medicine