Գիտնականները գտել են քիմիաթերապիան օրգանիզմի համար պակաս թունավոր դարձնելու միջոցը

14:17   14 հունվարի, 2019

ԱՄՆ-ից գիտնականների թիմը մշակել է նորարարական սարք, որը «որսում է» քիմիաթերապիայի պրեպարատները, եթե դրանք «անցնում են» այն օրգանի սահմաններից, որի համար նախատեսված են: Այս մշակման միջոցով հնարավոր է կրճատել քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները եւ բարելավել հիվանդների կողմից դրա տանելիությունը:


Նոր մշակման վրա, որն իր ձեւով դեղերը ներծծող յուրատեսակ սպունգ է, աշխատել են մի շարք համալսարանների գիտնականներ, այդ թվում՝ University of California (UC), Berkeley и University of California, San Francisco (UCSF)։


Սարքը տեղադրվում է երակում եւ հեռացնում է արյան հոսքից քիմիաթերապիայի դեղերի ավելցուկային մասը, այն բանից հետո, երբ դեղերն իրենց ազդեցությունն են ունեցել ուռուցքի վրա: Սա կօգնի խուսափել բացասական ռեակցիաներից, ինչպիսիք են սրտխառնոցը եւ մազաթափությունը:


Դեղերի ֆիլտրը եռաչափ տպիչով արտադրված միջոց է: Դա նշանակում է, որ այն կարելի է տպել ըստ մարդու անհատական ցուցիչների: Կենտրոնական ցանցային մասն ունի հատուկ ծածկույթ, որը ներծծում է դեղերը՝ առանց արյան հոսքին միջամտելու: Այդ միջոցն արդյունավետ կերպով որսացել է դոքսորուբիցինը՝ հեռացնելով արյան հոսքից դեղորայքի մոտ 64% -ը:


Գիտնականների խոսքերով, միջոցը պետք է լավ աշխատի այլ դեղամիջոցների դեպքում, եթե ճիշտ ընտրեք ներծծող ծածկույթը:


Միաժամանակ դեղը մշտապես պահվում է ֆիլտրում, լաբորատոր պայմաններում լվացմամբ հնարավոր չէր դեղի լվացումը: Սա նշանակում է, որ քիմիաթերապիայի դեղը չի վերադառնա արյուն:


Գիտնականների կարծիքով, ֆիլտրը անհրաժեշտ է տեղադրել քիմիաթերապիայի ընթացքում, եւ հեռացնել այն կուրսի ավարտից հետո: Քիմիաթերապիայի յուրաքանչյուր կուրս կպահանջի նոր իմպլանտացիա:
Մինչ օրս սարքը փորձարկվել է խոզերի վրա: Մարդկանց վրա փորձերը կարող են իրականացվել առաջիկա տարիներին:



© NEWS.am Medicine