Կլիմաքսը կարող է ցույց տալ կրծքագեղձի քաղցկեղին նախահակվածությունը

09:26   15 հունվարի, 2019

Կլիմաքսը կարող է ցույց տալ կրծքագեղձի քաղցկեղին նախահակվածությունը: WHI-ի (Women’s Health Initiative – Կանանց առողջության պահպանման նախաձեռնություններ) հետազոտության համաձայն՝ դաշտանադադարի վազոմոտորային ախտանիշների երկարատեւությունը կարող է բանալի դառնալ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկերի որոշման համար:

Վազոմոտորային ախտանիշներն են, մասնավորապես, ջերմահորդանքները եւ քրտնարտադրությունը: Մասնագետների կարծիքով՝ կանանց շրջանում, որոնք 10 եւ ավելի տարի բախվել են վազոմոտորային ախտանիշների, առավել մեծ հավանականությամբ են կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշել՝ նրանց համեմատությամբ, ովքեր այդ ախտանիշներով չեն տառապել:

Հետազոտությանը մասնակցել է 50-ից 79 տարեկան 25 499 կին, որոնք եղել են հետդաշտանադադրի փուլում: Նշվում է, որ բոլոր փորձարկվողները կլիմաքսի հետ կապված հորմոնալ բուժում չեն ստացել: 17,9 տարի տեւած դիտարկումներից հետո փորձի մասնակիցների շրջանում հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի 1399 դեպք: Ընդ որում՝ առավել բարձր հիվանդացություն է եղել այն կանանց շրջանում, որոնց մոտ վազոմոտորային ախտանիշները տեւել են 10 եւ ավելի տարի:

Ռիսկի այլ գործոնների թվում են մարմնի զանգվածի մեծ ինդեքսը եւ ալկոհոլի օգտագործումը:



© NEWS.am Medicine