Բջջային հավելվածը կօգնի հաղթահարել վնասակար սնունդին ձգտումը

14:08   15 հունվարի, 2019

Monash University-ից մասնագետներն ապացուցել են, որ բջջային հավելվածները կօգնեն բարելավել սննդային սովորությունները եւ վերահսկել սննդակարգի որակը: Հետեւաբար՝ սեփական քաշը կարելի է ավելի արդյունավետորեն վերահսկել հավելվածների միջոցով:

Գիտնականները հատուկ ստեղծված Tilt Task հավելվածը թեստավորել են ավելորդ քաշով 60 կամավորների վրա: Կամավորները հավելվածն օգտագործել են մեկ շաբաթ, որը ցույց է տվել ուտելիքի լուսանկարներ: Օգտատիրոջից պահանջվում էր պատկերից կախված հեռախոսի էկրանը իր կողմը կամ իրենից հեռու թեքել: Երբ մարդը էկրանն իր կողմն էր թեքում, նկարը սաստիկ մեծանում էր, եթե դրա վրա օգտակար մթերքներ էին պատկերված: Վնասակար մթերքների պատկերներն առանձնապես չէին փոխվում, երբ հեռախոսը օգտատիրոջ կողմն էր թեքվում:

Մասնագետների խոսքով՝ այս հավելվածն ուղեղը մարզել է՝ առաջացնելով վնասական մթերքներից հրաժարում եւ ստիպելով ընտրել օգտակար այլընտրանքները:

Կամավորները հավելվածն օգտագործելու ժամանակահատվածում նիհարել են, ինչը վկայում է մոտեցման արդյունավետության մասին: Մարդիկ իրականության մեջ էլ են սկսել իրենցից «հեռացնել» վնասակարը՝ «մոտեցնելով» օգտակար մթերքները:



© NEWS.am Medicine