Նստակյաց կենսակերպը վտանգավոր է, եթե անգամ մարզվում եք. հետազոտություն

17:21   15 հունվարի, 2019

Նստակյաց կենսակերպը մահացու վտանգավոր է մարդկանց համար, նույնիսկ նրանց, ովքեր շաբաթական 300 րոպե մարզվում են՝ նախատեսված նորմայից երկու անգամ ավելի:

The Inertia հայտնում է, որ  այն մարդկանց մոտ, որոնք օրվա ընթացքում ստիպված են երկար նստել, վաղաժամ մահվան վտանգը բարձր է: Այս վտանգը առավել բարձր է նրանց մոտ, որոնք օրական 12,5 ժամից ավելի շատ են նստում եւ 10 րոպեից ավելի երկար:

Եզրակացություններն արվել են 45 եւ ավելի բարձր տարիքի 8000 կամավորների շրջանում: Նրանց ակտիվության մասին տվյալները հավաքվել են մեկ շաբաթվա ընթացքում աքսելերատորի օգնությամբ: Ստուգողական դիտարկման շրջանը շարունակվել է 4 տարի:

Նստակյաց կենսակերպի վնասը նվազագույնի հասցնելու համար փորձագետները կոչ են անում հեծանիվով գնալ աշխատանքի կամ ոտքով հասնել: Գրասենյակում հարկավոր է աշխատանքի ժամանակ ընդմիջումներ անել՝ վեր կենալով կամ քայլելով: Ճաշին ընդմիջման ժամանակ ավելի լավ է փողոց դուրս գալ, սանդուղքով բարձրանալ աշխատասենյակ: Ֆիզիկական ակտիվության մակարդակին հետեւելու համար կօգնեն նաեւ բջջային հավելվածները:



© NEWS.am Medicine