Արյան հասարակ անալիզը 10 տարի առաջ կարող է կանխատեսել սրտի նոպան

23:48   15 հունվարի, 2019

Արյան հասարակ եւ էժանագին անալիզը կարող է 10 տարի առաջ կանխատեսել սրտի նոպան։

Խոսքը արյան մեջ տրոպոնինի մակարդակի գնահատման մասին է։ Տրոպոնինը սրտի վնասված բջիջների կողմից արյան մեջ արտազատվող սպիտակուց է։ Մինչեւ վերջերս նման գնահատականի հիմք էին հանդիսանում սրտի նոպայի միայն երեք ախտանշաններ, քանի որ տրոպոնինը համարվում է դրա մարկերը։ Սակայն, պարզվել է, հնարավոր է նաեւ նոպան կանխատեսող թեսթի մշակում։

Ինչպես ցույց են տվել Էդինբուրգի համալսարանի փորձարկումները, կանխատեսման ճշգրտությունը 100 տոկոս է։ Տրոպոնինի թեսթն անհամեմատ էժան է, պարզ եւ արագ, քան սրտի նոպայի զարգացման վտանգի համալիր գնահատումը, որը կառուցված է մի քանի փաստարկների վրա, այդ թվում՝ պացիենտի կենսակերպը, տարիքը եւ քաշը։

Մոտ ժամանակներս Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգը կարող է առաջնորդվել այդ թեսթով։ National Institute for Health and Care Excellence (Nice)-ն այն արդեն հավանության է արժանացրել։

 



© NEWS.am Medicine