Վիրաբույժը քնել է վիրահատական սեղանի մոտ՝ հիվանդի ձեռքը կարելիս (ֆոտո)

11:57   16 հունվարի, 2019

Վիրաբույժ Լուո Շենպենգը, որը աշխատում է չինական Գույչժոու նահանգում գտնվող հիվանդանոցներից մեկում, քնել է հենց վիրահատական սեղանի մոտ, երբ ուզեցել է կարճ ընդմիջում անել եւ աչքերին թույլ տալ հանգստանալ: Այդ օրը դա նրա վեցերորդ վիրահատությունն էր, որը տեւել էր 8 ժամ: Բավական է եղել նրան աչքերը փակել, երբ անմիջապես քնել է:

Վիրաբույժի գործընկերները պատմել են, որ նա արդեն 20 ժամ աշխատել էր, երբ վթարի հետեւանքով տուժած տղամարդուն բերեցին վիրահատական սենյակ․ նրա ձեռքը պոկվել էր մարմնից: Վիրաբույժը, չնայած իր հոգնածությանը, պատվիրեց անմիջապես պատրաստել հիվանդին վիրահատության, քանի որ այդ վիճակում հապաղումը կարող էր սպառնալ նրան վերջույթի կորստով:
«Նա արել էր բոլոր անհրաժեշտ մանիպուլյացիաները եւ ցանկանալով միայն աչքերը փակել՝ հանգստանալու համար, ննջեց», - պատմել է բժիշկին լուսանկարած բուժքույրը, որը լուսանկարը տեղադրել է սոցիալական ցանցերից մեկում:

Այդ լուսանկարը բուռն արձագանք առաջացրեց, եւ բժիշկը նույնիսկ մի փոքրիկ տեսաուղերձ հրապարակեց, որտեղ նա բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել: Վիրաբույժը պարզաբանել է, որ ինքը քնել է միայն վիրահատության ավարտից հետո: Նա նաեւ ավելացրել է, որ հիվանդի ձեռքն անհրաժեշտ էր պահել ուղղահայաց դիրքով, ինչն օգնում է վերականգնել արյան նորմալ շրջանառությունը: Բժիշկն օգնել է տղամարդուն՝ վերջույթն ուղղահայաց պահել, եւ թեեւ նա տեղում քնել է, ամեն ինչ անցել է առանց սխալների եւ բարդությունների:

Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ հիվանդի ձեռքը հաջողվել է պահպանել, եւ նա վերականգնվում է: Իսկ բժշկին, ով այդքան անձնազոհ է աշխատում, շատերը համարում են իրական հերոս:



© NEWS.am Medicine