Ներկայումս Հայաստանում թոքաբորբով 377 մարդ կա. Արսեն Թորոսյան

19:39   16 հունվարի, 2019

Ներկայումս Հայաստանի հիվանդանոցներում թոքաբորբով 377 հիվանդ կա: Անցյալ տարվա հունվարի 18-ին այս հիվանդությամբ 254 հիվանդ կար: Այս մասին Facebook-ի էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով այս տարի թոքաբորբի մեծ տարածումը կարող է պայմանավորված լինել սառը եղանակով. անցյալ տարի հունվարի երկրորդ կեսին ավելի տաք էր, քան այս տարի:

Ընդհանուր առմամբ երկրում հոսպիտալացված անձանց թիվը աստիճանաբար նվազում է:

Անցյալ տարի հունվարի 16-ին Հայաստանի հիվանդանոցներում 712 հոսպիտալացված մարդ կար, այսօր՝ 799, որոնցից 746-ը երեխաներ են: Դեռ երեկ հիվանդանոցներում ՍՇՎ-ով 792 երեխա կար. շատերն այսօր դուրս են գրվել, իսկ նոր հոսպիտալացվածները շատ չեն:

Նախարարը նշեց, որ վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը, գրիպի եւ ՍՇՎ-ի հետ կապված շտապ օգնության կանչերի եւ պոլիկլինիկաներ դիմողների թիվը նույնպես նվազում է:

 Ինչ վերաբերում է դպրոցներին, դեռ ոչ բոլոր ուսումնական հաստատություններում է հաջողվում օդի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել, բայց այս հարցը աստիճանաբար լուծվում է: Երեկ 200 դպրոցներում ջերմաստիճանը նորմայից ցածր էր, իսկ այսօր արդեն՝ 190-ում:

Արսեն Թորոսյանը նաեւ նշեց, որ առաջիկա շաբաթ եւ կիրակի՝ հունվարի 19-ին եւ 20-ին պոլիկլինիկաներում հերթապահություններ են սահմանվելու, որպեսզի շաբաթավերջին առանց երկուշաբթիի սպասելու գրիպով եւ ՍՇՎ ախտանիշներով մարդիկ կարողանան այնտեղ դիմել:



© NEWS.am Medicine