Առեղծվածային հիվանդություն ունեցող մարդը քրտինքի մեջ կորչում է

19:28   17 հունվարի, 2019

Վիսկոնսիայից 60-ամյա մի տղամարդ տարօրինակ հիվանդության է բախվել: Նրա մոտ նոպաներ են սկսվել՝ չափից դուրս քրտնարտադրությամբ: Նոպաներն ամեն ամիս տեւել են մի քանի րոպե, եւ նա այնքան ուժեղ է քրտնել, որ նրա տակ, բառիս բուն իմաստով, ձեւավորվել է քրտինքի լիճ: Նոպաները շարունակվել են երեք տարի:
Բժիշկները երկար ժամանակ փորձել են պարզել այդ տարօրինակ նոպաների պատճառը: Ի վերջո, ախտորոշվել է գլխուղեղի կեղեւի քունքային հատվածում անոմալ ակտիվություն:՝ Այն ներգործել է նյարդային ուղու վրա, ինչը հանգեցրել է աճող ցիկլային քրտարտադրության:

Մարդու մոտ տուժել է նաեւ ձայնային մշակման եւ լեզվի համար պատասխանատու գոտին: Հետեւաբար, բացի քրտնարտադրության աճից, նրա մոտ նկատվել է խոսելու կարողության կորուստ՝ ամբողջ նոպայի ընթացքում , թեեւ հիվանդը գիտակից վիճակում է եղել:


Ի դեպ, հիվանդի մոտ չեն եղել այլ գործոններ, որոնք կնպաստեին ավելորդ քրտնարտադրությանը: Դրանց թվում են `գիրությունը, անհանգստությունը, հիպերտիրեոզը, վարակները, քաղցկեղը, դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները:


Տղամարդուն տվել հակաջղակծկումային միջոցներ, եւ դրանք կարողացել են զգալիորեն նվազեցնել նոպաների քանակը:



© NEWS.am Medicine