Կինը հաբերն ուղղակի փաթեթով է կուլ տվել եւ այդ մասին մոռացել (ֆոտո)

10:45   18 հունվարի, 2019
Տարօրինակ դեպք է պատահել կնոջ հետ, ում անունը չի հրապարակվում, որը դարձել է սեփական անուշադրության զոհը: The Daily Mail-ը հայտնում է, որ Հյուսիսային Իռլանդիայից 40-ամյա կինը բժիշկներին է դիմել շնչառության եւ կլլման հետ կապված խնդիրների գանգատներով:

Բժիշկները բազմաթիվ անալիզներ եւ հետազոտություններ են կատարել, սակայն ոչ մի պաթոլոգիա չեն հայտնաբերել: Մինչդեռ դժբախտ կնոջ առողջական վիճակը շարունակել է վատթարանալ: Բժիշկները նշանակել են պարանոցի ռենտգեն, սակայն այս դեպքում եւս չի հաջողվել որեւէ տարօրինակ բան հայտնաբերել:

Կինն, ընդհանուր առմամբ, 17 օր տանջվել է: Նա նույնիսկ մի քանի օրով հոսպիտալացվել է, եւ ստերոիդներով ու ցավազրկողներով բուժում է ստացել: Բժիշկներից մեկը, վերջապես, որոշել է նրան անձամբ զննել եւ նրա կերակրափողում հայտնաբերել է տրամադոլի մի ամբողջ փաթեթ:

Տարօրինակ կթվա, բայց պացիենտը հավաստիացնում է, որ բացարձակապես չի հիշում այն պահը, երբ դեղը կուլ է տվել: Նրա խոսքով՝ անձամբ ինքն էլ ցնցված էր իմանալով իր տառապանքների պատճառի մասին: Միջադեպը բարեհաջող է ավարտվել. բժիշկներին հաջողվել է հեռացնել օտար առարկան, եւ կինը տուն է ուղարկվել:

Source: The Daily Mail

Photo: BMJ Case Reports



© NEWS.am Medicine