Լավ հարաբերություննե՞ր եք ցանկանում՝ ծիծաղեք միասին

10:35   19 հունվարի, 2019

Գիտնականները նշել են, թե ինչն է զուգընկերների հարաբերություններն ամուր եւ երջանիկ դարձնում։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով Քանզասի համալսարանի հետազոտություններին, բարի կատակը ձեր երկրորդ կեսի հանդեպ կարող է իսկապես ամրապնդել ձեր միությունը։

Գիտնականները պնդում են, որ խաղացկուն լինելը կարեւոր դեր է խաղում ռոմանտիկ հարաբերություններում։ Կարեւոր չէ, թե ինչի շուրջ եք կատակում՝ սիրելի ֆուտբոլային թիմի՞, թե՞ ֆիլմ դիտելիս սենտիմենտալության վրա։ Ինչպես նշում է հետազոտության ղեկավար Ջեֆրի Հոլը, բարեկամական, ընդհանուր ծիծաղը միմյանցով զուգընկերների տարվածության ցուցիչ է։

Գիտնականներն ընդհանուր առմամբ կատարել են 39 հետազոտություն, որոնց մասնակցել է մոտ 150 հազար մարդ։ Հետազոտության նպատակն էր՝ որոշել հումորի դերը հարաբերություններում։ Պարզվել է, որ հումորի նման զգացողություն ունեցող զույգերի պարագայում բարձրացել է ավելի երկար հարաբերությունների հավանականությունը։
Լավ ցուցիչ է նաեւ բարի կատակը միմյանց հանդեպ։

Իսկ ահա չար ու վիրավորական կատակները, ընդհակառակը, վկայում են զույգերի միջեւ խնդիրների առկայության մասին։

Հետազոտության արդյունքները կհրապարակվեն Personal Relationships ամսագրի նոր համարում։



© NEWS.am Medicine