Օփիոդային ցավազրկողները կարող են սարսափելի բնածին արատների պատճառ դառնալ

23:47   18 հունվարի, 2019

Օփիոդային միջոցների ընդունումը կարող է կապված լինել բնածին արատներով երեխաների լույս աշխարհ գալու հետ: Այս հարցը փորձում են պարզել Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի գիտնականները:

Խոսքը բնածին արատի մասին է, որի ժամանակ երեխան ծնվում է որովայնախոռոչից դուրս աղիքներով (գաստրոշիզիս):

Բարեբախտաբար, դեպքերի մեծ մասի ժամանակ անոմալիան կարելի է վիրահատական ճանապարհով ուղղել:

ԱՄՆ-ում նման շեղումը տարեկան գրանցվում է մոտավորապես 1800 նորածինների մոտ: Սակայն անոմալիայով երեխաների քանակն անընդհատ աճում է:

Հայտնի է, որ նման անոմալիայով երեխայի ծնվելու վտանգն աճում է, եթե մայրը հղիության վաղ շրջանում ալկոհոլ է օգտագործել կամ ծխել է:

Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օփիոիդների սպառման բարձր մակարդակ ունեցող երկրներում երեխայի մոտ նման արատի զարգացման ռիսկի 60 տոկոանոց աճ է նկատվում:

Կա նաեւ ավելի վաղ անցկացված հետազոտության մասին տեղեկություն, որը վկայում է մինչեւ հղիությունը կամ դրա վաղ փուլում օփիոդային միջոցների օգտագործման դեպքում բնածին արատների վտանգի բարձրացման մասին:

Փորձագետները նշում են, որ դեռ եզրակացություններ անելը վաղ է: Օփիոդային ցավազրկողների եւ բնածին արատների միջեւ հնարավոր կապի հայտնաբերման ուսումնասիությունը շարունակվում է:



© NEWS.am Medicine