Խոզի գրիպը հասել է մինչեւ Լատվիա. Ամեն օր գրանցվում է գրիպով ավելի քան 20 պացիենտ

10:49   21 հունվարի, 2019

Ամեն օր Լատվիայի վարակաբանության կենտրոն է ընդունվում գրիպով 20-ից ոչ պակաս հիվանդ, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն: Կենտրոնի տեղեկություններով՝  ընթացիկ տարում գերակայում է A տեսակի գրիպի վիրուսը, այդ թվում՝ նաեւ H1N1 շտամը, որը ժողովուրդը խոզի գրիպ է անվանում:

Կենտրոնից հայտնում են, որ անցած հինգշաբթի բուժհաստատություն է ընդունվել գրիպով միանգամից 27 հիվանդ: Մահան դեպքերի մասին առայժմ չի հաղորդվում:

Լատիշ բժիշկները հիշեցնում են, որ այս սեզոնին գրիպը կարող է շատ բարձր ջերմություն առաջացնել՝ մինչեւ 41 աստիճան: Նրանք բոլոր հիվանդացածներին կոչ են անում դիմել բժշկի կամ տուն կանչել ընտանեկան բժշկին:

Նշենք, որ Վրաստանում խոզի գրիպը մահվան արդեն 18 դեպքի պատճառն է դարձել: Վերջին տեղեկություններով՝ Հայստանում մահվան երկու դեպք կապված էին A H1N1 գրիպի հետ:



© NEWS.am Medicine