2018-ին ԵՊԲՀ-ում ուսանողների առաջադիմությունը 5-12 տոկոսով բարձրացրել է

17:20   21 հունվարի, 2019

2018-ին ԵՊԲՀ-ում ուսանողների առաջադիմությունը 5-12 տոկոսով բարձրացրել է: Հունվարի 21-ին այս մասին հայտնեց բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ելույթ ունենալով Հոգաբարձուների խորհրդի նիստին: Նրա խոսքով՝ ցուցանիշները բարելավել են ուսումնական ծրագրում ներառված 78 տոկոս առարկաների դեպքում:

Մուրադյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ նշված ժամանակահատվածում  23 տոկոսով նվազել է բուհից հեռացված ուսանողների թիվը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ ձեռքբերումները իրականացվող բարեփոխումների արդյունք են: Դա մասնավորապես կարիերայի կենտրոնի ստեղծումն է, որը նաեւ խորհրդատվական բնույթի աշխատանքներ է կատարում, ինչպես նաեւ էլեկտրոնային գրադարանի բացումը:

Բացի դրանից անցյալ տարի բացվել է հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ինչպես նաեւ ուսանողների համար սիմուլյացիոն ատամնաբուժական կենտրոն:

2018-ին ԵՊԲՀ-ի կողմից ձեռք բերվեց Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտը ՝ դրանով իսկ դառնալով բուհի թվով երրորդ կլինիկական բազան:

«Մի կողմից 2018 թվականը բարդ էր, քանի որ Հայաստանում դպրոցների ավելի քիչ շրջանավարտներ կային: Մտավախություններ կային, որ ֆինանսական բաղադրիչը կարող է չբավարարել, սակայն մեզ հաջողվեց 3 տոկոսով գերակատարել բյուջեն (դա մոտավորապես 360 մլն դրամ է), եւ եւս 280 մլն դրամ տնտեսել», - տեղեկացրեց ռեկտորը:

Այսօրվա դրությամբ ԵՊԲՀ-ում ուսանողների թիվը հասնում է 5500-ի, կլինիկական օրդինատորների թիվը 1970-ի: Ամեն չորրորդ ուսանողը օտարերկրյա քաղաքացի  է:



© NEWS.am Medicine