Գիտնականները ցավազրկման բոլորովին նոր միջոց են առաջարկել  

23:42   21 հունվարի, 2019

Stanford University-ի գիտնականները ցավազրկման բոլորովին նոր միջոց են առաջարկել. նրանց հաջողվել է ճնշել ուղեղի բջիջների ակտիվությունը, որոնք ցավի մասին ազդակներ են ուղարկում:

Կատարվել է փորձ, որի ընթացքում կրծողներին ստիպել են տհաճ ջերմաստիճանային ռեժիմի հետ շփվել կամ կսմթել են: Արդյունքում ակտիվացել է ուղեղի նշիկաձեւ մարմինը, որը էմոցիաներ է արտադրում: Երբ նշիկաձեւ մարմնում բջիջները արգելափակվել են, կենդանիների մոտ շարունակվել են ցավի մասին ազդակներ արտադրվել, բայց նրանց ուղեղը կորցրել է այդ ազդակները հասկանալու կարողությունը: Դա կրծողնրին ստիպել է հեռու մնալ ցավի աղբյուրից, բայց նրանք դիսթրեսի նշաններ չեն դրսեւորել, օրինակ՝ վերքերի լպստում:

Բացի այդ գիտնականները մկների նշիկաձեւ մարմնի գենետիկորեն մոդիկֆիացված բջիջներ են արտադրել (ակտիվության ժամանակ սկսել են լուսարձակել): Այդ բջիջների ակտիվությունը ճնշելու համար գիտնականները ստիպել են այդ բջիջներին  ընկալիչներն արտահայտել այդ փորձարկվող դեղի նկատմամբ, որը թուլացնում է բջիջների ակտիվությունը:

Ի դեպ, ավելի վաղ հաստատվել էր, որ նշիկաձեւ մարմնի վնասվածքը նվազեցնում է ցավի զգացողության ուժգնությունը: Սակայն գիտնականները նշում են, որ ցավի ազդակները պետք է արտադրվեն, սակայն չպետք է հասկացվեն:



© NEWS.am Medicine