Կլիմայի փոփոխություններից տարեկան ավելի քան 250 հազար մարդ կարող է մահանալ. հետազոտություն

09:34   22 հունվարի, 2019

Կլիմայի փոփոխություններից տարեկան ավելի քան 250 հազար մարդ կարող է մահանալ: Նման տվյալներ են ներկայացվում The New England Journal of Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում:

Live Science-ը հայտնում է, որ 2014-ին Առողջապահության համաշխարհային կազմակեորպությունը կանխատեսում էր ներկայացնել, որում նշել էր կլիմիայի փոփոխությունների հետեւանքով սարսափելի հետեւանքների մասին. տարեկան մոտ 250 հազար մահ, որոնք կգրանցվեն 2030-2050 թվականներին:

Դա կապված է օդի գլոբալ տաքացման այնպիսի հետեւանքների հետ, ինչպիսիք են թերսնումը, ջերմային սթրեսը եւ մալարիայի համաճարակը:

Սակայն նոր հետազոտությունում փորձագետները նշում են, որ ԱՀԿ-ն հաշվի չի առել հիվանդությունները եւ մահացության դեպքերը, որի պատճառ կդառնան էքստրեմալ եղանակային պայմանները եւ կլիմայական երեւույթները:

Բացի այդ Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ 2030-ին կլիմայի փոփոխությունը կարող է ավելի քան 100 մլն մարդու ծայրահեղ աղքատության հասցնել:

Դրա հետեւանքով նրանք ավելի խոցելի կդառնան կլիմայի փոփոխությունների նկատմամբ:

Ավելի վաղ կատարված հետազոտությունում նշվում էր, որ պարենամթերքի արտադրության կրճատումը մինչեւ 2050 թվականը չափահաս բնակչության շրջանում 529 հազար մահերի պատճառ կդառնա:

«Կլիմայի փոփոխությունը վնասվածքների, հիվանդությունների եւ մահերի փոփոխության կհանգեցնի», - նշում են փորձագետները:



© NEWS.am Medicine