Հղիության ժամանակ բարդությունները մեծացնում են երեխայի սրտի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը

09:35   28 հունվարի, 2019

Հղիության ժամանակ բարդությունները մեծացնում են երեխայի սրտի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը: Այսպիսի ոչ մխիթարական եզրակացություն են կատարել Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգի գործոններն են ծխելը, ճարպակալումը եւ/կամ նստակյաց կենսակերպը, ինչպես նաեւ գեների փոխգործակցությունը շրջապատող միջավայրի հետ: Մինչդեռ նոր հետազոտությունները վկայում են այն մասին, որ ներարգանդային քրոնիկական հիպոքսիան նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի սրտի վրա: Այն կարող է առաջանալ հղիության ժամանակ կնոջ ծխելու պատճառով, գեստացիոն դիաբետի կամ պրեէկլամպսիայի հետեւանքով:

Գիտնականները ոչխարների վրա կատարած փորձերով պարզել են, որ հակաօքսիդանտով՝ С վիտամինով բուժումը կարող է ծանր հղիության ժամանակ երեխային պաշտպանել հիպերտոնիայից եւ սրտի հիվանդություններից, քանի որ մեծացնում է ընկերքի միջոցով թթվածնի մատակարարումը:

Գիտնարաններն ընդունում են, որ այս բուժման արդյունավետությունը այնքան էլ մեծ չէ, ինչպես ցանկալի կլիներ, քանի որ C վիտամինի հակաօքսիդանտային հատկությունները բավարար արտահայտված չեն: Սրա հետ կապված նշվում է, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ ուղղված այլընտրանքային տարբերակների որոնմանը:

Հետազոտության արդյունքները ներկայացնող գիտական հոդվածը հրւապարակվել է PLOS Biology պարբերականում:



© NEWS.am Medicine