Տղամարդը վերջապես գտավ իր սերը՝ չնայած դեմքը խեղած լուրջ հիվանդությանը (ֆոտո)

18:43   26 հունվարի, 2019

27-ամյա Ալեքսանդր Մարտին (Ավստրալիա) վերջապես գտավ իր սերը՝ չնայած դեմքն աղավաղած լուրջ հիվանդությանը։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Ալեքսանդրը ծնվել է լիմֆատիկ մալֆորմացիայով՝ լիմֆատիկ հանգույցների արատով։ Դրա հետեւանքով նրա դեմքին աճել է կիստոզ գիգրոմա։ Դա անոմալ գոյացություն է, որը կազմված է մի քանի գոյացություններից, եւ ունի ժամանակի ընթացքում մեծանալու հակում։ Տղային քանիցս վիրահատել են, բայց գիգրոման լրիվ հեռացնել անհնար է եղել։

Մեծ լեզվի պատճառով Ալեքսանդրը խոսելու խնդիրներ ուներ։ Բացի այդ, մանուկ հասակում նա տրախեոտոմիայով է հիվանդացել շնչառության հետ կապված բարդության պատճառով։ Դպրոցում նրան ծաղրել են ու ծեծել, բայց հայրը խորհուրդ է տվել ուժեղ լինել ու չհանձնվել։

Ալեքսանդրն ամենից շատ վախենում էր այն բանից, որ չի կարողանա ընկերներ ունենալ, բայց նրա երկյուղներն իզուր էին։ Նրա կողքին հավատարիմ ընկերներն են, որոնք օգնության ձեռք են մեկնել նրա կյաքնի ամենադժվար պահերին։ Բացի այդ, ճակատագիրը Ալեքսանդրին հանդիպեցրեց 27-ամյա Սառա Հիլի հետ, որն աջակցում է նրան եւ ուղեկցում նրան՝ հիվանդանոց բազմաթիվ այցելությունների ժամանակ։

«Հիմա ես վստահ եմ իմ ուժերին եւ շատ երջանիկ եմ։ Ես շնորհակալ եմ իմ կյանքի համար», - նշում է Ալեքսանդրը։

Source: The Daily Mail

Photos: Alexander Marti/MDWfeatures



© NEWS.am Medicine