Գիտնականները խոստանում են մենակության դեմ դեղ ստեղծել

18:45   29 հունվարի, 2019

Հոգեկանի վրա մենակության բացասական ազդեցությունը կարելի է դեղամիջոցներով վերացնել: Նման կարծիքի է Ստեֆանի Կաչիոպոն  (Stephanie Cacioppo)՝ Չիկագոյի համալսարանի Պրիտցկերի բժշկության դպրոցի Գլխուղեղի դինամիկայի լաբորատորիայի տնօրենը:

The Guardian-ի հետ հարցազրույցում փորձագետը նշում է, որ մենակության վիճակն առաջանում է քիմիական ազդանշանների ազդեցության պատճառով, որոնք մարդուն դրդում են այլ մարդկանց շփմանը:

Մինչդեռ գիտակցությունը կարող է կենտրոնանալ սոցիալական վտանգի, տագնապի վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով սոցիալիզացիային:

Մասնագետները վստահ են, որ հոգեկանի վրա վերոնշյալ զգացողությունների բեռը կարելի է նվազեցնել պրեգնենոլոնոմի՝ սթերոիդ հորմոնի ընդունման միջոցով, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի գործընթացների վրա:

Փորձի ընթացքում գիտնականները հետեւել են առողջ, բայց միայնակ մարդկանց, որոնց 400 մգ պրեգնենոլոնոմ են նշանակել:

 Արդյունքում փորձի մասնակիցների մոտ մենության զգացողության նվազում է նկատվել:

Կաչիոպոյի խոսքով՝ տվյալ նեյրոսթերոիդի ընդունման նպատակը ոչ թե մենության զգացման ճնշումն է, այլ տագնապի եւ վտանգի զգացողությունների վրա ազդելը, ինչը կօգնի մարդուն ձգտել շփմանը, ոչ թե հրաժարվել դրանից:



© NEWS.am Medicine