Դիաբետի կանխմանը կօգնեն 15-րոպեանոց  մարզումները

14:35   30 հունվարի, 2019

15 րոպե տեւողությամբ բարձր ինտենսիվության ընդմիջվող մարզումները կօգնեն խուսափել դիաբետի զարգացումից:

Experimental Physiology-ում հրապարակված հոդվածում նշված է, որ փորձարկմանը մասնակցել են ավելորդ քաշով տառապող տղամարդիկ: Գլազգոյի համալսարանի գիտնականները ցանկացել են հասկանալ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն արդյոք ազդո՞ւմ է ինսուլինի հանդեպ զգայունության մեծացման վրա: Հայտնի է, որ ճարպակալումը 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկի գործոն է, մինչդեռ ամբողջ աշխարհում ավելորդ քաշով տառապող մարդկանց թիվն անշեղորեն աճում է:

Փորձարկվողները պետք է ամեն օր 15 րոպե տրամադրեին բարձր ինտենսիվության ընդմիջվող մարզումներին (ԲԸՄ): ԲԸՄ-ի մեջ ներառված էին որոշակի վարժություններ՝ ուղղված, մասնավորապես, ոստքերի եւ ձեռքերի մկաններին: Կամավորների վիճակը 6 շաբաթ հետո զգալիորեն բարելավվել է. ինսուլինի հանդեպ զգայունությունը 16 տոկոսով մեծացել է, մեծացել են մկանների ուժն ու ծավալը:

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ 15-րոպեանոց ԲԸՄ-ն նույնքան արդյունավետ է, որքան 45-րոպեանոց մարզումները:



© NEWS.am Medicine