Էնցեֆալիտի պատճառով աղջիկը գրեթե խելագարվում էր հալյուցինացիաների ազդեցությամբ

11:02   31 հունվարի, 2019

23-ամյա Էվի Մուրը ենթարկվել է էնցեֆալիտի սարսափելի հետեւանքներին. հիվանդություն, որը բնութագրվում է գլխուղեղի բորբոքմամբ: Աղջկա կյանքը մշտական հալյուցինացիաների պատճառով վերածվել էր իսկական դժոխքի, իսկ պաթոլոգիական դարձած խանդը կործանել է սիրելի մարդու հետ նրա հարաբերությունները:

The Daily Mai-ը հայտնում է, որ ամեն ինչ սկսվել է խանդի ուժգին նոպաներից, որոնք աստիճանաբար վերաճել են պարանոյայի: Այնուհետեւ նրա վիճակը վատթարացել է, եւ Էվիին սկսել է թվալ, որ ինքը երկրում Աստծո դեսպանորդն է: Մի գիշեր աղջիկն արթնացել է այն մտքով, որ իր մայրը մահացել է: «Մի անգամ հեռուստացույց էի դիտում, եւ հանկարծ ինձ թվաց, որ ես ռազմական գործողությունների մասնակիցն եմ, որոնց մասին պատմում էին նորություններում»,- խոստովանում է Էվին:

Աղջկա մոտ նոպաներ են սկսվել եւ հիշողության հետ կապված խնդիրներ, իսկ հիվանդանոցում փսիխոզ են ախտորոշել: Էնցեֆալիտի ախտորոշման համար բժիշկներից 2 շաբաթ է պահանջվել: Մինչեւ այդ աղջիկը փորձել է ցած նետվել հիվանդանոցի պատուհանից, քանի որ նրան թվացել էր, թե թռչուն է:

Ստացիոնարում բուժվել է ընդհանուր 9 շաբաթ, եւս 18 ամիս վերականգնողական բուժում է ստացել: Ստերոիդներ ընդունելու պատճառով աղջիկը 9 ամսում գիրացել է՝ 50 կգ-ից մինչեւ 89 կգ:

Չնայած լուրջ խնդիրներին, աղջկան հաջողվել է հանդիպել իր սիրած մարդուն եւ նոր հարաբերություններ հաստատել: Էվին խոստովանում է, որ դրա շնորհիվ հաջողվել է իրեն ավելի ինքնավստահ զգալ:



© NEWS.am Medicine