Տղամարդու ոտքերը մակաբույծ որդի պատճառով ուռչել են եւ կշռում են 50 կգ (ֆոտո)

19:00   31 հունվարի, 2019

38-ամյա Շահիդ Հուսեյնը մակաբույծ որդի պատճառով տառապում է փղագարությամբ, տղամարդու ոտքերը ուռչել են եւ 50 կգ են կշռում:

The Daily Mail-ը հայտնում է, որ մակաբույծ որդը 5 տարի առաջ դարձել է տղամարդու օրգանիզմում ինֆեկցիայի զարգացման պատճառը: Այսօր նրա ոտքերի քաշը հասնում է 110 ֆունտի, իսկ շրջագիծը՝ 88,9 սմ-ի, ինչի պատճառով նա փաստացի գամված է անկողնուն:

Անցած տարիների ընթացքում Շահիդի խնայողություններից ոչինչ չի մնացել, այդ թվում՝ փողից, որը նա ավտոտնակում աշխատելով՝ կուտակել էր իր դուստրերի հարսանիքի համար: Հիմա նա չի կարողանում իր ընտանիքին պահել եւ ազգականներից է ֆինանսապես կախված:

Տղամարդը խոստովանում է, որ սկզբնական շրջանում դեռեւս կարողանում էր ինչ-որ կերպ տեղաշարժվել, սակայն վերջին շրջանում դա գրեթե անհնար է: Շահիդը մի քանի բժիշկների է այցելել, սակայն նրանք միայն ձեռքերն են տարածել. նրանց խոսքով՝ բուժելու համար նրա վիճակը չափից ավելի ծանր է:

Նրա ընտանիքը հույս ունի դրսից աջակցություն ստանալ, որ տղամարդը կարողանա Իսլամաբադում բուժզննում անցնել: «Մենք հույս ունենք, որ մարդիկ կարձագանքեն եւ նրան կօգնեն»,- նշում են Շահիդի մերձավորները:

Source: The Daily Mail

Photos: Caters News Agency

 



© NEWS.am Medicine