Նանոմասնիկները կարող են նպաստել քաղցկեղի մետաստազացմանը. հետազոտություն

15:50   4 փետրվարի, 2019

Նանոմասնիկները, որոնցով այսօր աղտոտված են շատ սննդամթերքներ, սննդային հավելումներ, կենցաղային նյութեր եւ դեղեր, կարող են նպաստել քաղցկեղի մետաստազացմանը՝ երկրորդային ուռուցքային օջախների առաջացմանը: Նման անսպասելի եզրակացության են եկել Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները:

Հետաքրքիր է, որ նանոմասնիկները մշակվում են որպես ուռուցքների դեմ պայքարի միջոց, սակայն, դրանք, ըստ հեղինակների, ընդհակառակը՝ կարող են  արագացնել մետաստազների ձեւավորումը:

Գիտնականները փորձերի ժամանակ օգտագործել են կրծքագեղձի ուռուցքային բջիջներրի կուլտուրաները եւ ցույց տվել, որ ոսկուց, տիտանի երկօքսիդից, արծաթից, եւ կրեմինումի երկօքսիդից պատրաստված մասնիկները նպաստում են ուռուցքային բրջիջների ավելի հեշտ ներթափանցմանը արյունատար անոթներ:

Այս ֆենոմենը, որը անվանվել է NanoEL (անգլ՝ nanomaterials induced endothelial leakiness), արագացնում է ուռուցքային բջիջների տարածումն այլ հյուսվածքներ եւ օրգաններ, որոնք այլ պարագայում  կարող էին անհասանելի լինել չարորակ նորգոյացությունների համար:

Ըստ հետազոտողների՝ նանոմասնիկների այս հատկությունը հարկավոր է հաշվի առնել քաղցկեղի թերապիայի նոր մեթոդների մշակման ժամանակ: Խնդիրն այն է, որ անգամ նանոմասնիկների հիման վրա բուժման բացակայության դեպքում պացիենտները կարող են սննդամթերքներում առկա այդ մասնիկների ազդեցությանը ենթարկվել, ինչը դժվարացնում է ուռուցքների դեմ պայքարը:

Միեւնույն ժամանակ գիտնականները նշում են, որ NanoEL-ը նպաստում է, որպեսզի դեղերն ավելի հեշտ տարածվեն ախտահարված հյուսվածքներում:

Օրինակ՝ լյարդի ֆիբրոզի դեպքում բազմաթիվ սպիների առաջացում է նկատվում, որոնք նվազեցնում են անոթներով ստացվող սննդարար նյութերի քանակը:Ներկայումս մասնագետներն աշխատում են նանոմասնիկների օգնությամբ արյան հոսքը վերականգնելու ուղղությամբ:



© NEWS.am Medicine