Ինչպես հակազդել սրտի հիվանդությանը. բժշկի պլանը

20:04   5 հունիսի, 2014

Անկախ սրտաբանության ոլորտում բժշկության զարգացման արագ տեմպերին ՝ սիրտ-անոթային հիվանդությունները, միեւնույն է, մնում են մահացությունների N1 պատճառը։ Յուրաքանյչյուր 40 վայրկյանում ինչ-որ մի տեղ մահանում է մեկ մարդ, հայտնում է Newsmax Health-ը։

Բժշկական գիտությունների դոկտոր Սթիվեն Մեզլին, հիմնվելով իր սեփական կլինիկական հետազոտությունների վրա, մտածել է հինգ կետից բաղկացած մի պարզ պլան՝ սրտի հիվաությունները կանխելու եւ դրանց հակազդելու համար։ Իր նոր «Սրտի 30 օրը» գրքում նա մանրամասն նկարագրել է, թե ինչպես կարելի է բարելավել սրտի առողջությունը մի քանի շաբաթների ընթացքում։

№ 1: Բջջանյութ. համոզվեք, որ Ձեր սննդակարգը հարուստ է բնական բջջանյութով, որը հատկապես առկա է բանջարեղենում, մրգերում, լոբազգիների եւ ընկույզի մեջ։

№ 2: Ֆիթնես. բժիշկը խորհուրդ է տվել ամեն օր 30 րոպե մարզվել

 № 3: Օրգանիզմում ճարպի քանակը. օրգանիզմում ավելորդ ճարպը սրտի առողջության մասին վկայող հիմնական միջոցն է։ Այդ պատճառով ամերիկացիների մեծամասնությունը պետք է տարբեր դիետաներ պահի եւ կանոնավոր կերպով սպորտով զբաղվի՝ ճարպերն այրելու համար։

№ 4: Ձուկ եւ ձկան յուղ. դոկտոր Մեզլին խորհուրդ է տվել օրական 1000մգ ձկան յուղ օգտագործել սննդանյութերի կամ հավելումների միջոցով։

№ 5: Սննդարար նյութեր. ամերիկացիների մեծամասնությունը բավարար քանակով առողջարար եւ սննդարար նյութեր չեն օգտագործում, որով նրանք բարձրացնում են սրտային հիվանդությունների առաջացման վտանգը, ասել է դոկտոր Մեզլին։ Սննդային նյութերից նա առաջարկում է  վիտամին D-ի 2000 միջազգային միավոր, 400 միլիգրամ մագնեզիում եւ վիտամին К՝ կանաչ տերեւաբանջարեղենից։

Դոկտոր Մեզլին ասել է, որ այս ծրագրի՝ իր հիվանդների հետ կատարած կլինիկական փորձարկումը հաստատել է դրա արդյունավետությունը։



© NEWS.am Medicine